Առաջիկայում մենք տեսնելու ենք ամբողջական հզոր Արցախ. Առուշ Առուշանյանի ուղերձը՝ մեկուսարանից – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Առաջիկայում մենք տեսնելու ենք ամբողջական հզոր Արցախ. Առուշ Առուշանյանի ուղերձը՝ մեկուսարանից – Պանորամա untitled 25  Առաջիկայում մենք տեսնելու ենք ամբողջական հզոր Արցախ. Առուշ Առուշանյանի ուղերձը՝ մեկուսարանից – Պանորամա untitled 25

«Թշնամին երեք կողմից հասել է Գորիս: Այս պահին մենք ունենք սահմանագիծ Գորիսում և ստեղծված պայմաններում Սյունիքի քաղաքապետերի, փոխքաղաքապետերի նկատմամբ քրեական գործեր հարուցելը, ձերբակալելը, խաթարելով բարդ վիճակում գտնվող մարզի, համայնքների կազմակերպչական աշխատանքները, լրացուցիչ ռիսկեր է պարունակում»,- ասուլիսում ասաց  Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին աջակցող հասարակական նախաձեռնության համակարգող Զաքար Խոջաբաղյանը։

Նրա գնահատմամբ, Սյունիքի համայնքապետերի  ձերբակալությունները, կալանավորումները քաղաքական ենթատեքստ ունի:

Զաքար Խոջաբաղյանն ասաց, որ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գորիսում իրականացվել է ստորագրահավաք, ավելի քան 9000 ստորագրություն են հավաքել՝ պահանջելով ազատ արձակել Առուշանյանին։

Ասուլիսին ներկա Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը նախ հիշեցրեց օրերս Նիկոլ  Փաշինյանի արած հայտարարությունն ԱԺ-ում՝ ՀՀ-ում գործադիր իշխանությունը արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքին չի միջամտել ու չի միջամտելու։

«Ողջունելի է, բայց Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև այն  միտքը, որ արդարադատություն իրականացնող մարինները պարտավոր են հաշվի առնել ժողովրդի կարծիքը։

Այս խոսքերի ամենամեծ փորձությունը լինելու է առաջիկա դատական նիստը, քանի որ առաջիկայում Գորիսի դատարանը պիտի քննի Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը։ Գործի ստվար հատորում ամփոփված է ժողովրդի կամքը, այս ստորագրությունները, և այդ նույն արդարադատություն իրականացնող մարմինը, համաձայն Փաշինյանի խոսքերի, պարզապես պարտավոր է հաշվի նստել այդ կամքի հետ», – ասաց Ա. Մելքոնյանը:

Նա տեղեկացրեց, որ համապատասխան միջնորդությամբ հանդես կգան, որպեսզի Առուշ Առուշանյանի  նկատմամբ ընտրվի այլ խափանման  միջոց, որը կապված չէ ազատության հետ, միջնորդությանը հավելելու են նաև 9400-ից ավելի ընտրողների պահանջը ուղղված վարույթն իրակացանղ մարմնին՝ դատարանին, որպեսզի փոխվի Առուշանյանի խափանման միջոցը:

Փաստաբան Ա. Մելիքյանն ասաց, որ նոր է տեսակցել Առուշ Առուշանյանին ու փոխանցեց վերջինս ուղերձը Արցախի անկախության 30-ամյակի առիթով՝  առաջիկայում մենք տեսնելու ենք ամբողջական հզոր Արցախ:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև