Հրեաների հին աղոթագիրքն աճուրդի կհանվի 6 մլն դոլարով – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Հրեաների հին աղոթագիրքն աճուրդի կհանվի 6 մլն դոլարով – Պանորամա untitled 43  Հրեաների հին աղոթագիրքն աճուրդի կհանվի 6 մլն դոլարով – Պանորամա untitled 43

Հաջորդ ամիս «Sotheby’s» ընկերությունը աճուրդի կհանի 13-14-րդ դարերի հրեական աղոթագիրքը՝ ձեռագիր տեքստով, նկարազարդումներով և գրառումներով: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ ըստ «The Guardian»-ի՝ գրքի գինը կարող է հասնի 6 մլն դոլարի:

«Machzor Luzzatto»- աղոթքների հավաքածուն, որն օգտագործվում է տոն օրերին, ստեղծվել է Գերմանիայում՝ Աբրահամ անունով վարպետի կողմից: Նման եզրակացության համար հիմք է ծառայել այն փաստը, որ նախահոր՝ Աբրահամի անվան յուրաքանչյուր հիշատակման կողքին հատուկ նշաններ կան:

Դատելով լուսանցքում եղած գրառումներից ՝ գիրքը Գերմանիայից տեղափոխվել է Իտալիա, այնուհետև Ֆրանսիա:

«Այն փաստը, որ գիրքը ստեղծվել է հրեա գրագրի կողմից այն ժամանակ, երբ յուրաքանչյուր միջնադարյան հրեական ձեռագիրը պատկերազարդվում էր քրիստոնյաների կողմից, արժանի է հատուկ ուշադրության»,- «The Guardian»-ին ասաել է «Sotheby’s»-ի գրքերի և ձեռագրերի ավագ խորհրդատու Շերոն Լիբերման Մինցը:

Գիրքը պարունակում է աղոթքների ամբողջական հավաքածու՝ Ռոշ Հաշանայի (Նոր տարի) և Յոմ Կիպուրի (դատաստանի օր) տոների համար:

«Machzor» ավանումը վերջին սեփականատիրոջ՝ Սամուել Դեյվիդ Լուցատտոյի պատվին է,  ով 19-րդ դարի կոլեկցիոներ և գրագիր էր, Իտալիացի հրեա: Նրա մահից հետո աղոթագիրքը գնել է «Alliance Israélite Universelle» հասարակական կազմակերպությունը, որն այժմ վաճառում է իր միջոցները`կրթական ծրագրերի համար գումար հավաքելու նպատակով:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև