Զախարավան նշել է 3 առաջնահերթություն՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Զախարավան նշել է 3 առաջնահերթություն՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում – Պանորամա untitled 56  Զախարավան նշել է 3 առաջնահերթություն՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում – Պանորամա untitled 56

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այդ հարցը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում: Այս մասին գրում է Tert.am-ը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը մնում է Մոսկվայի ուշադրության կենտրոնում: Սա նաև Բաքվի և Երևանի քաղաքականության կենտրոնական թեման է, այդ թվում՝ բարձր մակարդակով: Մեր հիմնական ջանքերը կենտրոնացած են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման վրա: Առաջնահերթություններից են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծումը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցումը, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը»,-շեշտել է Զախարովան:

Վերջինը հավելել է, որ Մոսկվան աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԼՂ հարցով ունեցած մանդատի և նոր տարածաշրջանայաին իրականությունն ադեկվատ հաշվի առնելու հիման վրա աշխատանքի վերականգմանը:

«Մենք գտնում ենք, որ եռյակը կարող էր նպաստել Բաքվի և Երևանի միջև վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մարդասիրական հարցերի լուծմանը, և դա նախադրյալ կլիներ արդեն քաղաքական խնդիրների լուծմանն անցում կատարելու համար»,-ասել է Զախարովան:

Զախարովան նաև  հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը: 

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ Մոսկվան դրական ազդակներ է տեսնում երկրների միջև:

«Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երևանի և Անկարայի միջև.  նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել և հաշվի ենք առել: Մենք հիմա էլ ենք պատրաստ ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ հիմնված փոխադարձ հարգանք վրա և հաշվի առնելով միմյանց շահերը», – ասել է Զախարովան:

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկին, որը վերաբերում է այսպես կոչված «Վեցյակի հարթակին»:
Զախարովայի խոսքով՝ «Վեցյակի հարթակը» (Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ խորհրդակցական տարածաշրջանային մեխանիզմի գործարկման գաղափար) կհամապատասխանի իր բոլոր պոտենցիալ մասնակիցների շահերին, կարող է նպաստել խաղաղության, վստահության ամրապնդմանը, կհանգեցնի Հարավային Կովկասում տնտեսական գործընթացների և համագործակցության խթանմանը:

https://www.youtube.com/watch?v=fXA-4yqejCw

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև