Նոր նախագծով՝ գազով աշխատող մեքենաները պետք է պարտադիր վկայագրում և ստուգումներ անցնեն

Բաց մի թողեք
- Advertisement -

ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագիծ է ներկայացրել:

Այդ նպատակով Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օրենսդրական փոփոխությունը։

Նպատակը սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և պարբերաբար վկայագրելու միասնական համակարգ ձևավորելն  է:

Նախագիծը սահմանում է, որ «ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որը կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից»:

Նշվում է, որ շահագործվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։ Պարբերական վկայագրումը կատարվելու է հետևյալ պարբերականությամբ` «լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները` երեք տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, հակառակ դեպքում` երկու տարին մեկ անգամ»։

Նախատեսվում է նաև ձևավորել էլեկտրոնային շտեմարան, որտեղ կլրացվեն գազաբալոնների տեղադրման մասին տվյալները։

Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանի կարծիքով՝ նախագիծը լավն է:

«Փաստացի լիցենզավորում են, ու ով առանց լիցենզիա աշխատեց, լավ չի լինի: Սրանով կվերանա ամեն «բուդկայում» գազաբալոն տեղադրելու մշակույթը: Ուղղակի հարկավոր է մշակել վերահսկողության մեխանիզմներ։ Այսինքն՝ վերահսկի ու տուգանի ոչ միայն լիցենզավորողը, այլ, օրինակ, նաև հարկային մարմինը»,- մեզ հետ զրույցում ասաց  Արտակ Խաչատրյանը:

Նոր նախագծով՝ գազով աշխատող մեքենաները պետք է պարտադիր վկայագրում և ստուգումներ անցնեն Artak Xachatryan  Նոր նախագծով՝ գազով աշխատող մեքենաները պետք է պարտադիր վկայագրում և ստուգումներ անցնեն Artak Xachatryan

Նրա փոխանցմամբ՝ սա վերաբերում է ոչ թե ներկայիս շահագործվող մեքենաներին, այլ ապագայում գազաբալոն տեղադրող մեքենաներին: Նախկինում տեղադրվածին չի վերաբերի, որովհետև թե՛ իրավական առումով, թե՛ գործնականում անհնար կլիներ:

«Հայաստանը, կարծեմ, 2008 թե 2010 թվականից սկսած ամեն տարի գրանցվում է Գինեսի ռեկորդների գրքում, որտեղ մոտ 80% ավտոպարկն այլընտրանքային վառելիք է օգտագործում: Մինչ այդ եղել է Շվեյցարիան՝ մոտ 5 % ավտոպարկով։ Այսինքն՝ մոտ 400-500.000 մեքենա ներկայացնել բալոնի ստուգման՝ դա խենթություն է»,- նշեց վարորդների իրավունքների պաշտպանը:

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը ևս վստահ է՝  գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը կբարձրանա:

Նոր նախագծով՝ գազով աշխատող մեքենաները պետք է պարտադիր վկայագրում և ստուգումներ անցնեն Mkrtich Tigranyan  Նոր նախագծով՝ գազով աշխատող մեքենաները պետք է պարտադիր վկայագրում և ստուգումներ անցնեն Mkrtich Tigranyan

«Նախագծի հիմքում այն է, որ բոլոր բալոնները պետք է փորձարկված լինեն, և երբ վարորդները բոլորը սկսեն տանել փորձարկման: Հի՞ն գազաբալոններ են, թե՞ նոր՝ դա նշանակություն չունի, պետք է բերեն փորձարկման, որից հետո կպարզվի՝ դրանք խոտանման ենթակա՞ են, թե՞ ոչ»,-  ավելի վաղ մանրամասնել էր Մկրտիչ Տիգրանյանը՝ հավելելով, որ վարորդներն ընդհանրապես գազաբալոնները ստուգման չեն բերում ու գերակշիռ մասը բալոնները չփորձարկված վիճակում է վարում, և երբ այս նախագիծն ընդունվի, ինչ-որ բան կփոխվի, ու որոշ քանակության խոտան գազաբալոնները, որոնք հիմա շահագործվում են, ի հայտ կգան ու հետագայում չեն օգտագործվի:

Սրանով վտանգի ռիսկը կպակասի, քանի որ չփորձարկված գազաբալոնները հաճախ մեքենաների պայթելու պատճառ էին հանդիսանում:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև