Ռուս խաղաղապահները խմելու ջուր են հասցրել Արցախի ավելի քան 1,5 հազար բնակչի – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ռուս խաղաղապահները խմելու ջուր են հասցրել Արցախի ավելի քան 1,5 հազար բնակչի – Պանորամա sdh  Ռուս խաղաղապահները խմելու ջուր են հասցրել Արցախի ավելի քան 1,5 հազար բնակչի – Պանորամա sdh

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները խմելու ջուր են հասցրել Ստեփանակերտի և Արցախի հեռավոր շրջանների ավելի քան 1500 բնակչի:Այդ մասին հաղորդագրություն է հրապարակված ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:

«Մենք ապրում ենք երկրորդ հարկում և այս պահին, քանի որ ջուր չունենք, մեզ խմելու ջուր էր պետք: Մենք չէինք կարող գոյատևել առանց ռուս խաղաղապահների: Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց մեզ օգնելու և այն ամենի համար, ինչ նրանք անում են մեր համար այս պահին: Խաղաղապահները մեր համար երաշխավոր են, նրանք պաշտպանում են մեր հողերը, և հույս ունենք, որ ապագայում ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Ստեփանակերտի բնակիչ Լենա Իզմայլյանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու շաբաթ շարունակ խաղաղապահ կոնտինգենտի հումանիտար կենտրոնի զինծառայողներն իրականացրել են ավելի քան 30 փոխադրում և ավելի քան 200 տոննա խմելու ջուր են տրամադրել արցախի բնակիչներին: Մարդասիրական առաքելությունը կատարելու համար խաղաղապահները օգտագործել են 2 փոխադրամիջոց՝ յուրաքանչյուրը մոտ 5 խորանարդ մետր ծավալով:

«Շատ շնորհակալություն, խաղաղապահների շնորհիվ մենք այստեղ խաղաղ ենք ապրում»,-ասաց տեղի բնակիչ Նելլի Իվանյանը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի, մինչև ջրակայանների վերանորոգման և վերականգնմանաշխատանքների ավարտը և Արցախի Հանրապետության քաղաքներ ու շրջաններ խողովակաշար անցկացնելը, խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ամեն օր տեղի բնակիչներին ապահովում են խմելու ջրով:

«Խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ապահովում են Ստեփանակերտ քաղաքի բնակիչների խմելու ջրի մատակարարումը: Երկրորդ ջրատարն է արդեն ժամանել է նշված հասցե»,-ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև