Անտուան Ագուջյանը՝ Արցախի պատերազմում արած նկարներով արժանացել է միջազգային ֆոտոլրագրության մրցանակի – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

54-ամյա ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը «Visa pour l’image» միջազգային ֆոտոլրագրության փառատոնում արժանացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)  «Visa d’Or» մրցանակի, որն այսօր հանձնվել է նրան՝ Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 8000 եվրո։

Անտուան Ագուջյանը՝ Արցախի պատերազմում արած նկարներով արժանացել է միջազգային ֆոտոլրագրության մրցանակի – Պանորամա E T4DeNVcBE8BfD  Անտուան Ագուջյանը՝ Արցախի պատերազմում արած նկարներով արժանացել է միջազգային ֆոտոլրագրության մրցանակի – Պանորամա E T4DeNVcBE8BfD

Ագուջյանը ներկայացրել էր արցախյան պատերազմում արված տպավորիչ լուսանկարները, որոնք ցույց են տալիս քաղաքացիական բնակչության վճարած ծանր գինը։

Լուսանկարների շարքը կոչվում է «Հայեր՝ վտանգված մարդիկ», որոնք հրապարակել են «Le Figaro» ամսագրում։

Անտուան Ագուջյանը՝ Արցախի պատերազմում արած նկարներով արժանացել է միջազգային ֆոտոլրագրության մրցանակի – Պանորամա E Tg9dWWEAoua4o  Անտուան Ագուջյանը՝ Արցախի պատերազմում արած նկարներով արժանացել է միջազգային ֆոտոլրագրության մրցանակի – Պանորամա E Tg9dWWEAoua4o

Անտուան Ագուջյանը՝ Արցախի պատերազմում արած նկարներով արժանացել է միջազգային ֆոտոլրագրության մրցանակի – Պանորամա 03 ANTOINE AGOUDJIAN 2341 BD 1000x620 copie  Անտուան Ագուջյանը՝ Արցախի պատերազմում արած նկարներով արժանացել է միջազգային ֆոտոլրագրության մրցանակի – Պանորամա 03 ANTOINE AGOUDJIAN 2341 BD 1000x620 copie

54-ամյա լուսանկարիչ Անտուան Ագուջյանը 20 տարի շարունակ լուսանկարելու նյութի որոնումներում շրջել է Մերձավոր Արեւելքում ու Կովկասում։ 2011 թվականին նա դարձավ Թուրքիայում արգելված թեմայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդես ունեցած առաջին լուսանկարիչը։

Ինչպես գրում է «Ավրորա մրցանակաբաշխության» կայքը, 1961-ի փետրվարի 6-ին ծնված Անտուան Հարություն Ագուջյանը երեք երեխաներից կրտսերն է։ Նրա մայր Անգինեն եւ հայր Կլեմենտն աշխատում էին տեքստիլի արտադրությունում։ Անտուանը մեծացել ու մինչ օրս բնակվում է Ալֆորվիլում, որը հայտնի է որպես «Սենայի ափին փոքրիկ Հայաստան»։

Նա պատկանում է երրորդ (եւ վերջին) սերնդին, որ անձամբ ճանաչել է ցեղասպանությունը վերապրածներին։ 2000 թվականին լուսանկարիչը հայկական հիշողության թեմայով հավակնոտ մի ծրագիր նախաձեռնեց, որի առանցքում 1915-ի ցեղասպանությունն էր։ Նախագիծը նրան տարավ Երուսաղեմ, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան, Վրաստան եւ Լեռնային Ղարաբաղ։

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ 2015-ին Flammarion հրատարակչությունը լույս ընծայեց Անտուանի գրեթե 30 տարվա աշխատանքի արդյունքը՝ նրա «Լռության աղաղակ. հայոց հիշողության հետքերը» վերջին գիրքը, որի նախաբանը գրել էր ընկերը՝ կատակերգու դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Սիմոն Աբգարյանը։

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև