Քովիդից հետո առաջացող ուղեղային փոփոխություններն արտահայտվում են հիշողության վատացմամբ, կետրոնացման շեղմամբ, դեպրեսիայի երևույթներով – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Քովիդից հետո առաջացող ուղեղային փոփոխություններն արտահայտվում են հիշողության վատացմամբ, կետրոնացման շեղմամբ, դեպրեսիայի երևույթներով – Պանորամա ysu  Քովիդից հետո առաջացող ուղեղային փոփոխություններն արտահայտվում են հիշողության վատացմամբ, կետրոնացման շեղմամբ, դեպրեսիայի երևույթներով – Պանորամա ysu

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացնում է COVID-19-ով պայմանավորված հետազոտությունների նախնական արդյունքները, որոնք 2020 թվականի մայիսից իրականացվել են համալսարանական մասնագետների կողմից՝
ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների, կլինիկական օրդինատորների, ուսանողների հետ համատեղ:

• Կատարվել է COVID-19 վարակը հաղթահարած (կոնվալեսցենտ) շուրջ 1500 հիվանդի 8000 թեստավորում՝ 4000 N, 4000 S:

• Հետազոտության մասնակիցները հսկվել են մեկ տարի՝ յուրաքանչյուր ամիս հսկման ստուգման ռեժիմով և շարունակում են հսկվել:

• Հետազոտությունը գերազանցել է ազգային պոպուլյացիոն միջին մակարդակը, իսկ որոշ ամիսների համար արդեն հասելով ազգային պոպուլյացիոն մակարդակի:

• Արդյունքում ցույց է տրվել, որ COVID-19-նն իրոք նոր կորոնավիրուսային ինֆեկցիա է:

• 6-7 % դեպքերում հիվանդությունից հետո հակամարմին չի հայտնաբերվել:

• COVID-19 հիվանդների շրջանում հակամարմինները մնում են մեկ տարուց ավելի:

• Առկա է 12 դեպք, երբ հակամարմին այլևս չի հայտնաբերվել, և 16՝ ուշացած պատասխան:

• Առկա է 1 դեպք, երբ հակամարմին ունեցողը նորից վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ:

• Անհատի օրգանիզմում հակամարմինների փոփոխության պատկերը կրում է զանգակաձև բնույթ:

• Անհատ-կախյալ հակամարմինների փոփոխությունն ունի տարբեր արտահայտչաձև: Այժմ իրականացվում է վերլուծություն՝ պարզելու, թե ինչով են պայմանավորված այդ փոփոխությունները՝ թիրախում են տարիքը և ծանրության աստիճանը:

• Հետքովիդյան շրջանում ուսումնասիրվում են կորոնավիրուսից հետո առաջացող ուղեղային փոփոխություններ, որոնք արտահայտվում են հիմնականում հիշողության վատացմամբ, կետրոնացման շեղմամբ, դեպրեսիայի երևույթներով:

• Ուսումնասիրվում է COVID-19-ի ազդեցությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման վրա՝ Ալցհեյմեր, Պարկինսոն, ինչպես նաև որոշ աուտոիմուն հիվանդությունների՝ օրինակ՝ բազմակի սկլերոզ: Ենթադրվում է վերջիններիս երիտասարդացումը:

• Հոտի և համի խանգարմամբ COVID-19 վարակը հաղթահարած 190  հիվանդ միջինում 3 անգամ անցել է հոտի և համի թեստավորման հետազոտություն: Այժմ պարզաբանվում է՝ այն պերիֆերիկ ախտահարման հետևանք է, թե կենտրոնական:   

• Ուսումնասիրվում է COVID-19-ի հնարավոր ազդեցությունը երեխաների  նյարդահոգեկան զարգացման վրա:

Համալսարանական մասնագետների կողմից այժմ  հետազոտություններ են տարվում բացահայտելու վերը թվարկված փոփոխությունների մեխանիզմները:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև