Բաքուն հակադարձում է Փաշինյանի հայտարարություններին

Բաց մի թողեք
- Advertisement -

Բաքուն հակադարձում է Փաշինյանի հայտարարություններին 6F5594E9 F12B 4CA6 9420 2749E8038036 cx0 cy6 cw0 w800 h450  Բաքուն հակադարձում է Փաշինյանի հայտարարություններին 6F5594E9 F12B 4CA6 9420 2749E8038036 cx0 cy6 cw0 w800 h450

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության 30-ամյակի առթիվ հրապարակված շնորհավորական ուղերձին։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության պնդմամբ, Փաշինյանի հայտարարությունը «հիվանդ երևակայության արդյունք է»։

«Հայ պաշտոնյաները, որքան ուզում են, կարող են կեղծել պատմական փաստերն ու իրավական նորմերը։ Դրանից, սակայն, փաստերը չեն փոխվում։ Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի անբաժան մասը», – նշում է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հավելելով․ – «Այսուհետ ադրբեջանական տարածքներին ներկայացվող ցանկացած պահանջ և անջատական միտումները հրահրելու ցանկացած փորձ վճռականորեն կանխվելու է՝ արժանանալով համարժեք պատասխանի»։

Երեկ Արցախը անկախության տոնի առիթվ իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է և այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։

«Հակամարտությունը սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա», – նշել է Փաշինյանը՝ պնդելով՝ գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև