Ղազախստանի ԶՈւ-ում սկսվել են անակնկալ ստուգումներ`մարտական պատրաստվածության մակարդակը վերլուծելու համար – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ղազախստանի ԶՈւ-ում սկսվել են անակնկալ ստուգումներ`մարտական պատրաստվածության մակարդակը վերլուծելու համար – Պանորամա untitled 1  Ղազախստանի ԶՈւ-ում սկսվել են անակնկալ ստուգումներ`մարտական պատրաստվածության մակարդակը վերլուծելու համար – Պանորամա untitled 1

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը զորքերի անակնկալ ստուգում է սկսել, ինչը թույլ կտա վերլուծել նրանց մարտական պատրաստվածության վիճակը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Զինված ուժերում սկսվել է զորքերի անակնկալ ստուգում: Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ 2021 թ. սեպտեմբերի 1-ի  Ղազախստանի ժողովրդին հղած ուղերձի հանձնարարականների կատարման ներքո, ինչպես նաև Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում 2020 թվականի նոյեմբերին տված հրամանի համաձայն մի շարք զորամասերում, օդուժի զորքերում, ռազմածովային ուժերում անցկացվում են անակնկալ ստուգումներ նրանց մարտական պատրաստվածությունը պարզելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարության տվյալներով՝ զորքերը հրաման են ստացել տեղափոխվել երկրի այլ շրջաններ:

Տեղական զինվորական հրամանատարության և վերահսկողության մարմիններին հանձնարարվել է պահեստազորից առանձին զորակոչիկներ կանչել:

«Որոշակի թվով քաղաքացիների են հանձնվել ծանուցումներ, ըստ որոնց՝ նրանք պետք է հավաքների կետերից ժամանեն զորամասեր: Սա ռազմական պատրաստվածություն ունեցող պահեստի մոբիլիզացիայի հնարավորությունների ստուգում է: Նշված տարածքներ ժամանելուց հետո զորքերը մարտական գործողություններ, վերապատրաստման առաջադրանքներ կկատարեն, որոնց բովանդակությունը նրանց կհաղորդվի լրացուցիչ»,-հայտնել է մամուլի ծառայությունը:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև