«Երևան Սիթիի» տնօրինությունն աշխատակիցներին ստիպում է ամեն ամիս 30.000 դրամի գնում կատարել, դառնալ «հավատարիմ հաճախորդ», այլապես կազատեն աշխատանքից»․ «Երևան սիթիից» հերքում են տեղեկությունը

Բաց մի թողեք
- Advertisement -

Երևանում գործող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի մի քանի աշխատակիցներ 168.am-ի հետ զրույցում իրենց վրդովմունքն են հայտնում՝ ասելով, որ արդեն մի քանի ամիս է՝ սուպերմարկետի տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է դառնալ սուպերմարկետի «հավատարիմ հաճախորդ», այն է՝ յուրաքանչյուր ամիս պարտադիր 30.000 դրամի գնում կատարել։

«Մեր աշխատածն ի՞նչ է, որ մի հատ էլ սուպերմարկետից առևտուր անենք։ Ներսի աշխատող ենք, լավ գիտենք, թե ինչքանով են ապրանքը ստանում, ինչքանով վաճառում։ Կոնկրետ մսամթերքը, միրգ-բանջարեղենը, ձեթը այլ խանութների համեմատ ահավոր թանկ են, մենք հնարավորություն չունենք, որ «Սիթիից» առևտուր անենք»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը, ով, հասկանալի պատճառներով, չցանկացավ նշենք իր անունը։

Սուպերմարկետի մեկ ուրիշ աշխատակից էլ ասաց, որ ստիպված են իրենց «Բոնուս քարտերը» տալ ծանոթներին, խնդրել, որ առևտուր անելիս իրենց քարտն անցկացնեն․

«Երևան Սիթիի» տնօրինությունն աշխատակիցներին ստիպում է ամեն ամիս 30.000 դրամի գնում կատարել, դառնալ «հավատարիմ հաճախորդ», այլապես կազատեն աշխատանքից»․ «Երևան սիթիից» հերքում են տեղեկությունը city  «Երևան Սիթիի» տնօրինությունն աշխատակիցներին ստիպում է ամեն ամիս 30.000 դրամի գնում կատարել, դառնալ «հավատարիմ հաճախորդ», այլապես կազատեն աշխատանքից»․ «Երևան սիթիից» հերքում են տեղեկությունը city

«Վատ ենք զգում, բայց ստիպված ենք ծանոթներին, բարեկամներին խնդրել, որ իրենց առևտուրը մեր քարտերով անցկացնեն, թե չէ՝ գործից կհեռացնեն»։

Ի դեպ 168.am-ին սուպերմարկետի աշխատակիցները տարբեր մասնաճյուղերից են և տարբեր օրեր են դիմել մեր խմբագրություն։ Նրանց անուններն իրենց իսկ խնդրանքով չենք հրապարակում։

Պարզաբանում ստանալու նպատակով 168.amը կապ հաստատեց «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի քարտային բաժնի ղեկավար Վարդան Մարտիրոսյանի հետ, վերջինս հերքեց սուպերմարկետի աշխատակիցներին ստիպողաբար «հավատարիմ հաճախորդ» դարձնելու մասին ահազանգերը։

«Պաշտոնապես ասում եմ, որ նման բան գոյություն չունի, մենք ունենք ակցիա 30.000 դրամ հավատարիմ հաճախորդների համար ու ցանկանում ենք, որ նաև մեր աշխատողները հավատարիմ հաճախորդների ցուցակում ներգրավված լինեն։ Այսինքն, եթե դու ամսական կատարում ես 30.000 դրամի գնումներ, կարողանում ես օգտվել բազմաթիվ առավելություններից, այդ թվում՝ «կես գին» ապրանքներից։ «Երևան սիթին» այն կազմակերպությունն է, որը 4000-5000 աշխատողի ապահովագրություն է տվել, այսինքն՝ իրենք կարող են անվճար բուժծառայություններից օգտվել։ Հետո՝ սա, ո՞ր դարն է, որ մենք ինչ-որ մեկին ստիպենք՝ ինչ-որ մի բան անեն, նման բան բացառվում է։ 5000 հոգու մեջ կարող է 1-2 հոգի վատը ցանկացող լինի, բայց մենք երբևէ ստիպողաբար բան չենք արել, չենք էլ անում․․․ Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք երբևէ  որևէ մեկին որևէ բան չենք ստիպել»։

ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև