Ոչինչ չասող ու չանող որոշումներ և հրամաններ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Օրերս Ժնևում կայացած ճեպազրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյսուսը կոչ է արել աշխարհին առաջիկա երեք ամիսներին պատրաստվել նոր գլոբալ համավարակի: 

Panorama.am-ը հարցեր ուղղեց ՀՀ առողջապահության նախարարությանը՝ թե ինչպե՞ս եք վերաբերում կոչին ու ինչպե՞ս եք պատրաստվում կորոնավիրուսի հնարավոր ծավալմանը։

Նկատի ունենանք, որ արդեն մեկ տարուց ավելի է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունը տարածված է, մեկ տարուց ավելի է առողջապահության նախարարությունն ասում է՝ ձեռնարկվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ, մյուս համապատասխան մարմիններն ասում են՝ պատշաճ ստուգումներ են անում հիվանդության տարածումը կանխարգելելու համար: Ստուգումներ… երբ երթուղայիններում մարդիկ, կապիտ ասած, իրար քիթ են մտած, դիմակներ չեն կրում: Նույնը նաև՝ մարդաշատ տարբեր վայրերում:

Իսկ վարակման դեպքերն օրեցօր ավելանում են, մահվան դեպքերն ավելանում են, տարածվում են նոր շտամեր, վարակը երիտասարդանում է:

Առողջապահության նախարարության պատասխան-ելույթում ինչ-որ հրամաններ, որոշումներ են նշված, քայլեր՝ ինչ են արել, անում:  Իբր։

Սակայն մինչ այժմ կիրառված որոշումները, քայլերը, մեղմ ասած, այնքան էլ արդյունավետ չեն: 

Ոչինչ չասող ու չանող որոշումներ և հրամաններ – Պանորամա Capture00 1  Ոչինչ չասող ու չանող որոշումներ և հրամաններ – Պանորամա Capture00 1

Ոչինչ չասող ու չանող որոշումներ և հրամաններ – Պանորամա Capture001  Ոչինչ չասող ու չանող որոշումներ և հրամաններ – Պանորամա Capture001

Ոչինչ չասող ու չանող որոշումներ և հրամաններ – Պանորամա Capture002  Ոչինչ չասող ու չանող որոշումներ և հրամաններ – Պանորամա Capture002
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև