Մասնագետը թվարկել է սմարթֆոնների հիմնական սպառնալիքները – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Մասնագետը թվարկել է սմարթֆոնների հիմնական սպառնալիքները – Պանորամա untitled 29  Մասնագետը թվարկել է սմարթֆոնների հիմնական սպառնալիքները – Պանորամա untitled 29

Սմարթֆոններ օգտագործողները պետք է նախևառաջ զգուշանան լրտեսող ծրագրերից, ֆիշինգի հարձակումներից և վնասակար այլ ծրագրերից: Այդ մասին «Գազետա ռու»-ին հայտնել է Tet-ի (նախկինում `Lattelecom) կիբերանվտանգության բաժնի ղեկավար Արթուր Ֆիլատովը:

Նրա խոսքով, հեռավար աշխատանքի մասսայականացման պատճառով աճել է բջջային սարքերի կոտրման վտանգը: Գաջեթները վտանգելու հիմնական պատճառների թվում փորձագետը նշեց հնացած ծրագրակազմ, որի արտադրողն ինքը թարմացումներ չի նախատեսում: Հաճախ վիրուսների աղբյուր կարող են հանդիսանալ չարտոնագրված ծրագրերը, որոնք անձնական տվյալները փոխանցում են երրորդ կողմերին:

«Հիմնական խնդիրը սմարթֆոնի մեջ մտնող ծրագրակազմի վերահսկումն է: Դա անելու համար դուք պետք է համոզվեք ծրագրերի ծագման, ճշգրտության և որակի մեջ, որոնք մտադիր եք տեղադրել»,-ասել է Ֆիլատովը:

Մասնագետը հավելել է, որ բջջային հավելվածների պաշտոնական խանութները հնարավորություն են տալիս խուսափել այս խնդրից: Նա խոստովանեց, որ կան դեպքեր, երբ վնասակար ծրագրերը հայտնվում են նաև պաշտոնական կայքերում, բայց դա տեղի է ունենում բավականին հազվադեպ և արագ շտկվում է:

Փորձագետը նաև հորդորել է ուշադրություն դարձնել, թե ինչպիսի իրավունքների սահմանափակում է պահանջում տվյալ հեռախոսով: «Բոլոր նոր սմարթֆոններն ունեն մուտքի իրավունքների թույլատվության կազմաձևեր: Օրինակ, եթե դուք ներբեռնել եք լապտերի հավելված, ապա չպետք է թույլ տաք, որ այն հասենելիություն ունենա տեղորոշմանը, կոնտակտներին և այլ անհարկի պարամետրերին»,-եզրափակել է Ֆիլատովը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև