Ավստրալիայում խորհուրդ են տալիս երեխաներին թույլ տալ 3 տարեկանից գենդերային ընտրություն կատարել – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ավստրալիայում խորհուրդ են տալիս երեխաներին թույլ տալ 3 տարեկանից գենդերային ընտրություն կատարել – Պանորամա untitled 42  Ավստրալիայում խորհուրդ են տալիս երեխաներին թույլ տալ 3 տարեկանից գենդերային ընտրություն կատարել – Պանորամա untitled 42

Ավստրալիայի ամենամեծ Նոր Հարավային Ուելս նահանգի կառավարության թողարկած ուղեցույցում նշվում է, որ երեխաներին՝ երեք տարեկանից սկսած, պետք է հարցնել՝ ինչ դերանունով են ցանկանում, որ իրենց դիմեն։ Այս մասին գրում է «dailymail.com.-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ուղեցույցն ի սզբանե նախատեսված է եղել դպրոցներում և մանկական սպորտային ակումբներում երեխաներին տնից հեռու նոր միջավայրում «ապահով» պահելու համար:

Ըստ ուղեցույցի՝ երեխաներին պետք է հնարավորություն ընձեռնվի ցանկության դեպքում բինարային գենդերային դերանունների փոխարեն իրենց համար այլ դերանուններ օգտագործել (they/them): Բայց քննադատները զգուշացրել են, որ նախադպրոցական տարիքի երեխային գենդերային ինքնության մասին հարցնելը կարող է շփոթեցնող և վնասակար լինել անձնական զարգացման համար: Նրանք նաև կարծում են, որ դա կարող է անհանգստացնող լինել փոքր երեխաների համար, քանի որ դա նրանց շփոթության մեջ կպահի, քանի որ նրանք դեռ չեն ընկալել սեռի հասկացությունը:

Մինչդեռ ուղեցույցում նշվում է, որ երեքից ութ տարեկան երեխաների ծնողները կամ նրանց խնամող մեծահասակները երբեք չպետք է թելադրեն գենդերային ինքնությունը:

«Հարցրեք նրանց նախընտրած դերանունները և (այնուհետև) դրանք հարգանքով օգտագործեք», – ասվում է ուղեցույցում:

Դոկտոր Բելլա դ’Աբրերան, Արևմտյան քաղաքակրթության ծրագրի Հասարակայնության հետ կապերի ինստիտուտի հիմնադրամից, կարծում է, որ երեխայի նախընտրած սեռական դերանունը հարցնելն անտեղի է:

«Երեխաներին այս հարցը տալը ծիծաղելի է: Եռամյա երեխաները գաղափար չունեն, թե ինչ է դերանունը, էլ ուր մնաց, թե որն են նախընտրում օգտագործել: Որպես հասարակություն, մենք պետք է թույլ տանք, որ երեխաները երեխաներ լինեն: Նրանց չպետք է ստիպել մասնակցել մի բանի, որը գիտականորեն կեղծ է, այն է, որ կան երկուից ավելի սեռեր»,-ասել է նա:

Մինչդեռ ՆՀՎ կառավարության ներկայացուցիչը պնդել է, որ դերանունների հավանական օգտագործումը կարող է օգտակար լինել:

«Խորհուրդը քաղաքավարի լինելու և ենթադրություններ չանելու մասին է: Իմանալով, թե ինչպես է երեխան նախընտրում, որ իրեն դիմեն, կարելի է խուսափել շփոթությունից և վստահություն հաստատել», – ասել է նա:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև