Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը՝ վճարումների նորարարական համակարգ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ակբա բանկը, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկություն «ՄոբիԴրամ»-ն ու «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերությունը գործարկել են «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը: Այս մասին հայտնում են Ակբա բանկից: 

Բանկը շարունակում է ներկայացնել առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք առաջ են մղում Հայաստանում ֆինանսական գործիքների զարգացումն ու անհպում վճարումները:

Այսուհետև բանկի հետ գործակցող առևտրի և սպասարկման կետերը կարող են միանալ «JustQR» ցանցին, բանկի վճարային POS տերմինալների միջոցով գեներացնել QR կոդ և վճարումներ ընդունել։

«JustQR» վճարային գործիքը կպարզեցնի և ավելի հարմարավետ կդարձնի վճարային գործընթացները:

«Հայտարարում ենք QR կոդով վճարումների նոր համակարգի մասին: Սա տարբերվում է ներկայումս գոյություն ունեցող համակարգերից: Համակարգը կոչվում է «JustQR» և մենք վստահ ենք, որ այն ուրախությամբ կընդունվի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Ով ունի «ՄոբիԴրամ»-ի հավելված, կարող է մտնել խանութ և առևտուր անելուց հետո իր հեռախոսի միջոցով սքանավորել QR կոդն ու վճարումը տեղի կունենա իր էլեկտրոնային դրամապանակից, որը կցված է իր հեռախոսին։ Թվային փոխակերպումը պահանջում է լինել նորարար, լինել առաջամարտիկների ցանկում, որ միշտ նորարարություններ մուտք գործեն շուկա»,- նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Համակարգի հիմնական առանձնահատկությունները մի քանիսն են. EMV միասնական ստանդարտի օգտագործումը, դինամիկ QR-ի կիրառումը, ինչպես նաև այն, որ վաճառքի կետերում բիզնես գործընթացների փոփոխություն չի ենթադրվում, այն է՝ շարունակում են օգտագործվել այն նույն POS տերմինալները, որոնցով իրականացվում են քարտային գործարքներ: Այսինքն, լրացուցիչ որևիցե ծախս բանկի կամ վաճառակետի կողմից չի ենթադրվում: Հաջորդ առավելությունը տարածման դյուրինությունն է ու մատչելիությունը, քանի որ QR կարող է կիրառվել ցանկացած սմարթֆոնի վրա: Կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ «JustQR» համակարգը լիովին համապատասխանում է անվտանգության ամենաբարձր ստանդարտներին ու այս առումով չի զիջում քարտային գործարքներին»,- նշել է JustQR» համակարգի նախագծող Կոնստանտին Սարոյանը:

«Just QR» համակարգի գործարկումը մեկնարկել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցումներ կատարելով։ Հիմնադրամին հնարավոր է առանց միջնորդավճարի փոխանցումներ կատարել նաև acba digital համակարգի միջոցով:

Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը՝ վճարումների նորարարական համակարգ – Պանորամա HWNp1xYJjO1TJE2dNo868obvRt  Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը՝ վճարումների նորարարական համակարգ – Պանորամա HWNp1xYJjO1TJE2dNo868obvRt

Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը՝ վճարումների նորարարական համակարգ – Պանորամա  D4 B1 D5 AF D5 A2 D5 A1 202 3  1  Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը՝ վճարումների նորարարական համակարգ – Պանորամա  D4 B1 D5 AF D5 A2 D5 A1 202 3  1

Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը՝ վճարումների նորարարական համակարգ – Պանորամա  D4 B1 D5 AF D5 A2 D5 A1 203 3  Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը՝ վճարումների նորարարական համակարգ – Պանորամա  D4 B1 D5 AF D5 A2 D5 A1 203 3

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև