Բորել. ԵՄ-ն Աֆղանստանից փախստականներին կընդունի անհատական հիմունքներով – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Բորել. ԵՄ-ն Աֆղանստանից փախստականներին կընդունի անհատական հիմունքներով – Պանորամա untitled 35  Բորել. ԵՄ-ն Աֆղանստանից փախստականներին կընդունի անհատական հիմունքներով – Պանորամա untitled 35

Եվրամիությունում Աֆղանստանից փախստականներին ապաստան տրամադրելը անհատական հիմունքներով կիրականացվի` համայնքի պետությունների կողմից կամավոր հիմունքներով, առանց պարտադիր քվոտաների: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Սլովենիայի մայրաքաղաքում կայացած արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում կայացած մամուլի ասուլիսում: Այս մասին գրում է Tass-ը։

«Մարդիկ, ովքեր աշխատել են մեզ հետ և նպաստել են Աֆղանստանի ժողովրդավարացմանը, դեռևս կարիք ունեն տարհանման Աֆղանստանից։ ԵՄ անդամ առանձին երկրները կամավոր հիմունքներով որոշումներ կկայացնեն վտանգի ենթարկվող կոնկրետ անձանց վերաբերյալ, որոնց նրանք պատրաստ են ապաստան տրամադրել», – ասել է Բորելը։

Աֆղանստանից միգրացիայի կառավարումը և այն տարածաշրջանի երկրներ վերակողմնորոշելը պետք է դառնա հատուկ քաղաքական պլատֆորմի խնդիրներից մեկը, որը ԵՄ-ն մտադիր է ստեղծել Աֆղանստանի հարևանների հետ՝ միգրացիոն խնդիրների լուծման և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով  փոխգործակցության համար:
 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև