ԱՄՆ-ում ուկրաինացի գործարարի ընկերությունը «Ալֆա» հրթիռը տիեզերք արձակելու անհաջող փորձ է արել – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

ԱՄՆ-ում ուկրաինացի գործարարի ընկերությունը «Ալֆա» հրթիռը տիեզերք արձակելու անհաջող փորձ է արել – Պանորամա wide 16 9 1961c9e3400047bc4f9f59ef212eb7fe  ԱՄՆ-ում ուկրաինացի գործարարի ընկերությունը «Ալֆա» հրթիռը տիեզերք արձակելու անհաջող փորձ է արել – Պանորամա wide 16 9 1961c9e3400047bc4f9f59ef212eb7fe

Ամերիկյան «Firefly Aerospace» տեխնոլոգիական ընկերությունը, որը պատկանում է ուկրաինացի գործարար Մաքսիմ Պոլյակովին, ԱՄՆ-ում արձակել է իր առաջին «Ալֆա» հրթիռը, սակայն այն պայթել է թռիչքի մեկնարկից մի քանի րոպե անց: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Մեկնարկի պատուհանը բացվել է սեպտեմբերի 3-ին, ժամը 4:00-ից 8:00-ն: Հրթիռն արձակվել է առավոտյան ժամը 4:59-ին Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող ԱՄՆ-ի տիեզերական ուժերի Վանդենբերգ (Կալիֆորնիա) բազայից, սակայն արձակումից մի քանի րոպե անց առաքելությունն ընդհատվել է դեռևս անհասկանալի պատճառով, և հրթիռը պայթել է թռիչքի ժամանակ: Ընկերությունից հայտնում են, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Առաջին թռիչքը կոչվում էր DREAM կամ FLTA001:

«Firefly Aerospace» (սկզբնապես «Firefly Space Systems») մասնավոր ամերիկյան ընկերություն է, որը ստեղծվել է 2014 թվականին Տեխասում (ԱՄՆ), որը մշակում է թեթև դասի արձակման հրթիռների նոր սերունդ: Դնեպրում (Ուկրաինա) «Firefly Aerospace»-ն ունի իր սեփական գիտահետազոտական կենտրոնը և փոքր հրթիռների հավաքման փորձնական արտադրության արհեստանոց` հետագա լաբորատոր փորձարկումների նպատակով:

 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև