Չինաստանում արգելվել է հեռուստատեսությամբ ցուցադրել «փափկասուն» տղամարդկանց – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Չինաստանում արգելվել է հեռուստատեսությամբ ցուցադրել «փափկասուն» տղամարդկանց – Պանորամա untitled 52  Չինաստանում արգելվել է հեռուստատեսությամբ ցուցադրել «փափկասուն» տղամարդկանց – Պանորամա untitled 52

Չինաստանն արգելել է հեռուստատեսությամբ ցուցադրել «փափկասուն» տղամարդկանց՝ փոխարենը պահանջելով առնական կերպարներ և հեռարձակողներին կարգադրելով վերջ տալ ինտերնետային աստղերին առաջ տանելու պրակտիկային։ Այս մասին գրում է «dailymail.com»-ը։

Նշվում է, որ երկրի ղեկավար Սի Ծինփինն «ազգային երիտասարդականացման» կոչ է արել՝ Կոմունիստական կուսակցության կողմից բիզնեսի, կրթության, մշակույթի և կրոնի նկատմամբ ավելի խիստ վերահսկողությամբ:

Կառավարությունն արգելել է «փափկասուն» տղամարդկանց հեռուստացույցով ցուցադրել և հեռարձակողներին կարգադրել է, որ նպաստեն «հեղափոխական մշակույթին»՝ ընդլայնելով բիզնեսի և հասարակության նկատմամբ վերահսկողությունը խստացնելու և պաշտոնական բարոյականությունը ամրապնդող արշավը:

Ընկերություններն ու հասարակությունը մեծ ճնշման են ենթարկվում՝ համահունչ լինելու ավելի հզոր Չինաստանի և առողջ հասարակության այս տեսլականին: Կուսակցությունը նվազեցրել է երեխաների հասանելիությունն առցանց խաղերին և փորձում է չխրախուսել անառողջ ուշադրությունը հայտնիների նկատմամբ:

Հեռարձակողները պետք է «վճռականորեն վերջ տան փափկասուն տղամարդկանց և այլ աննորմալ էթիկային»,  խուսափեն «գռեհիկ ինտերնետային հայտնիների» առաջխաղացումից, ինչպես նաև հարստության ու հայտնիների նկատմամբ հիացմունքից, նշել է հեռուստատեսության ոլորտի կարգավորիչը:

Դա արտացոլում է պաշտոնական մտահոգությունը, որ չինական էստրադայի աստղերը, հարավկորեացի և ճապոնացի որոշ երգիչների և դերասանների աղջկական տեսքից ազդված, չեն խրախուսում Չինաստանի երիտասարդներին լինեն տղամարդկային:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև