Փորձասենյակի համար թատրո՞ն են փակում. Պետական կամերային երաժշտական թատրոնի հարցը դեռ «օդում կախված» է

Բաց մի թողեք
- Advertisement -

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:

ԿԳՄՍՆ-ից հայտնեցին, որ այս պահին նախագիծը մշակման փուլում է, թե ե՞րբ կներկայացվի կառավարություն՝ առայժմ հայտնի չէ:

Իսկ այս ընթացքում Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում, քանի որ կառավարությունից ստացած պատասխան-նամակից այնքան էլ գոհ չեն:

«Սա թիկունքից հարված է մեր երկրին ու անվտանգությանը, քանի որ ապագա զինվորն ու սահմանապահը հենց թատրոնում, թանգարանում ու համերգասրահում է դառնում հայկականի կրողն ու անձնուրաց պաշտպանը: Մշակութային օջախները չե՛ն կարող լինել ավելորդ, չե՛ն կարող լինել շատ և բեռ պետության համար, դրանք օդ ու ջրի պես անհրաժեշտ են առողջ, ուժեղ և կայացած հասարակություն կրթելու և ձևավորելու համար: Հատկապես այն դեպքերում, երբ չունեն հանդիսատեսի պակաս, պարտաճանաչորեն կատարում են իրենց հարկային պարտավորությունները և տարին տարվա վրա հանդես են գալիս նոր ասելիքով: Պետական կամերային երաժշտական թատրոնն այս չափանիշերով աշխատող միավոր է, և պարզապես անհասկանալի է այս տեսակ կառույցի հետ նման կերպ վարվելու շարժառիթները»,- գրել էին թատրոնի աշխատակիցները:

«Տպավորություն է, որ վարչապետին սխալ են իրականությունը ներկայացնում: Թատրոնը չի շեղվել հիմնական կանոնադրությունից, մեր բոլոր ներկայացումները, մասնավորապես՝ մանկականները, երաժշտական են: Կան տեխնիկական խնդիրներ, տվեք բարձրախոսներ, դերասանական կազմն էլ կերգի կենդանի հնչողությամբ: Ի՞նչ ասել է՝ եթե շեղվել է, ուրեմն պետք է փակել: Ո՞վ է որոշել, ի՞նչ հանձնախումբ է եկել: Պատասխան նամակում ավելի շատ գրվել էր, թե ինչ խմբեր ինչ խնդիրներ ունեն, և պետությունը փաստորեն չի կարողանում լուծել նրանց շենքային հարցերը, դրա համար որոշել են մեր հաշվին լուծե՞լ: Ինչքանո՞վ է դա հիմնավորված»,- մեզ հետ զրույցում ավելի վաղ ասել էին թատրոնի դերասանները:

Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը չի հասկանում՝ թատրոնի և կինոյի ինստիտուտն ավարտած մարդիկ որտե՞ղ են աշխատելու:

Փորձասենյակի համար թատրո՞ն են փակում. Պետական կամերային երաժշտական թատրոնի հարցը դեռ «օդում կախված» է Gayane Karapetyan  Փորձասենյակի համար թատրո՞ն են փակում. Պետական կամերային երաժշտական թատրոնի հարցը դեռ «օդում կախված» է Gayane Karapetyan

«Սովետական Միության ժամանակ այդքան որ մեր ոլորտը մեծ էր ու հնարավորությունները, չորս տարին մեկ մի ռեժիսորական կուրս էր հավաքվում, իսկ հիմա այդպես չէ, այդ ռեժիսորն ո՞ւր է գնալու աշխատի, երբ որևէ թատրոն չի ավելացել: Ասում են՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը չունի բարձրախոս, կան տեխնիկական խնդիրներ, իսկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հաստիքներով ունի երգչախումբ, նվագախումբ, դրանք որտե՞ղ են»,- ասաց Գայանե Կարապետյանը:

Նրա համար ընդունելի չէ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին շենքը հատկացնելու համար թատրոն փակելը:

«Փորձասենյակի համար թատրո՞ն են փակում: Ֆիլհարմոնիայի սենյակներից մեկում կարող են փորձ անել, կամ Առնո Բաբաջանյան համերգասրահում: Թատրոնը միս ու արյունով ստեղծվող մարմին է, դեմ եմ դրա փակմանը, իսկ որակի հարցն այլ է, կարող են դրան ուշադրություն դարձնել»,- նշեց Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը:

Նրա խոսքով՝ կարևոր է նաև թատրոնի մասին օրենք ունենալը.

«Կա թատերական գործիչների միություն, որը պետք է տեր կանգնի, հասարակական կազմակերպություններն ինչի՞ համար են՝ ոլորտին տեր կանգնելու համար, իսկ ո՞վ է այսքան ժամանակ տեր կանգնել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև