Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի թագուհու մահվանը հաջորդող գործողությունների գաղտնի ծրագիրը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի թագուհու մահվանը հաջորդող գործողությունների գաղտնի ծրագիրը – Պանորամա untitled 30  Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի թագուհու մահվանը հաջորդող գործողությունների գաղտնի ծրագիրը – Պանորամա untitled 30

Մեծ Բրիտանիայում համավարակի պատճառով թարմացվել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու մահվան դեպքում գործողությունների ծրագիրը: Գործողությունը կրում է «Լոնդոնի կամուրջ» կոդային անունը։ Այս մասին գրում է «Politico»-ն։

«Լոնդոնի կամուրջ»-ը պարունակում է գործողությունների ծրագիր, որոնք պետք է իրականացվեն թագուհու մահվանը հաջորդող տասն օրերի ընթացքում։ 

Ծրագիրը հստակեցնում է, թե ինչպես է վարվելու կառավարությունը, ինչպես են սգո լուրեր հաղորդվելու, և ինչպես է թագուհու դագաղը տեղափոխվելու Լոնդոն:

Տրանսպորտի դեպարտամենտին անհանգստացնում է այն մարդկանց թիվը, որոնք նույնպես կցանկանան Լոնդոն այցելել թագուհու մահվան դեպքում, ինչը, իր հերթին, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել տրանսպորտային ցանցի հետ: Չեն բացառում զանգվածային անկարգությունները:

Թագավորական ընտանիքի կայքի գույնը կփոխվի՝ դառնալով սև և հաստատելով Էլիզաբեթի մահը, իսկ նոր թագավոր Չարլզը ժողովրդին կդիմի երեկոյան ժամը 18։00-ին:

D + 1 (մահից մեկ օր հետո). թագուհու դագաղը տեղափոխվում է Բուքինգհեմյան պալատ:

D + 2. եթե նա մահանա Շոտլանդիայում, թագուհուն կտանեն Լոնդոն:

D + 3. նոր թագավորը շրջագաության կմեկնի Մեծ Բրիտանիայով:

D + 6. թագուհու դագաղը կշարուակի գտնվել Վեստմինստերյան պալատում:

Ամենայն հավանականությամբ, Էլիզաբեթ Երկրորդի մահվան օրը կդառնա սգո ազգային օր:

 

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև