25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել

Բաց մի թողեք
- Advertisement -

2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ զենքով հարձակվել են իր տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, տեղեկացրել նաև, որ իր տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 2-րդ նրբանցքում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա տղամարդու դին:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանոթյան աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է տուժածի հարևանությամբ բնակվող քրոջ որդին՝ ծնված 1995թ.:

Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 02:50-ին, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել 45-ամյա տղամարդու և վերջինիս քրոջ որդու միջև, որի ժամանակ երիտասարդը, մորեղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, «Վինչեստեր» տեսակի 12 մմ տրամաչափի ողորկափող հրազենից 2 անգամ կրակել է նրա գլխին, ինչի արդյունքում ստացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտանբերվել է հանցագործության գործիք հանդիսացող «Վինչեստեր» տեսակի ողորկափող հրացանը, իսկ տան տանիքում՝ «Մակարով» տեսակի 9մմ տրամաչափի ատրճանակ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Երիտասարդը ձերբակալվել է՝ մորեղբորն սպանելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, զենքի ձեռքբերման աղբյուրը և օրինականությունը պարզելու ուղղությամբ:

25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 241150223 590786465249436 269423608316845059 n  25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 241150223 590786465249436 269423608316845059 n 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 241525450 1278465592605844 6233917299299557951 n  25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 241525450 1278465592605844 6233917299299557951 n 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 241451735 3129292033965827 5279799014641396290 n  25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 241451735 3129292033965827 5279799014641396290 n 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 241443589 270114354697006 5176007804244135952 n  25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 241443589 270114354697006 5176007804244135952 n 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 241359348 3059174777660357 6043679913288200129 n  25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 241359348 3059174777660357 6043679913288200129 n 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 241180864 215755140530859 5956954151954955643 n  25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ 45-ամյա մորեղբորն սպանելու կասկածանքով․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել 241180864 215755140530859 5956954151954955643 n

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև