Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանը հետմահու ճանաչվել է մանկապիղծ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանը հետմահու ճանաչվել է մանկապիղծ – Պանորամա untitled 72  Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանը հետմահու ճանաչվել է մանկապիղծ – Պանորամա untitled 72

Պարզվել է, որ երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի մոտ առկա է եղել սեռական շեղման «մանկապիղծ» խանգարում։ Այս մասին գրում է «ntv.ru»-ն։

Այսպիսի եզրակացության են եկել մասնագետները, ովքեր անցկացրել են դատասեռահոգեբուժական համալիր փորձաքննություն: Այդ  շրջանակներում հետազոտվել են բժշկական փաստաթղթերը, հարցաքննվել է հիվանդանոցի անձնակազմը, որտեղ ժամանակին բուժվել է սպանվածը։

Հարցաքննվել են նաև Խաչատուրյանի հարազատները, նրա դուստրերի ընկերները, ինչպես նաև տան մոտակայքում գտնվող խանութների և սրահների աշխատակիցները։

Եզրակացության մեջ ասվում է նաև, որ Խաչատուրյանը մանիպուլյացիայի է ենթարկել շրջապատին՝ սպառնալիքների, բռնության դրսևորման, դաժանության, վիրավորանքի, նվաստացման միջոցով, ինչպես նաև կիրառել «ծեծ, ծաղր, ֆիզիկական և սեռական բռնություն»: Հորից ֆինանսական և բարոյական ուժեղ կախվածության մեջ գտնվող աղջիկները ստիպված համբերել ու տարել են բռնությունը:

57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը սպանվել է 2018 թվականի հուլիսի 27-ին, Մոսկվայի Ալտուֆևսկոե մայրուղու իր բնակարանում: Նրա դուստրերը ՝ Քրիստինան, Անգելինան և Մարիան, անձամբ էին զանգահարել ոստիկանություն և խոստովանել կատարվածը: Քույրերը մեղադրվել են դավադրությամբ սպանություն իրագործելու մեջ, մինչդեռ նրանց փաստաբանները պնդում են, որ աղջիկները գործել են ինքնապաշտպանական բնազդով։

Անցյալ տարվա գարնանը Խաչատուրյանի դեմ քրեական գործ էր հարուցվել երեք հոդվածով: Այս գործի շրջանակներում քննությունը նշանակել էր երեք փորձաքննություն` երկու հոգեբուժական (հետմահու Միխայիլ Խաչատուրյանի, ինչպես նաև նրա դուստրերի համար) և մեկ լեզվաբանական, որի նպատակը սպանվածի կողմից ուղարկված սպառնալից հաղորդագրությունների տեքստերի ուսումնասիրությունն էր:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև