Արտգործնախարար. Ֆրանսիան հետևողական կմնա ԼՂ հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում

Բաց մի թողեք
- Advertisement -

Արտգործնախարար. Ֆրանսիան հետևողական կմնա ԼՂ հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում c82bffc1 3a44 4248 a03e cc129aa5d43e w800 h450  Արտգործնախարար. Ֆրանսիան հետևողական կմնա ԼՂ հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում c82bffc1 3a44 4248 a03e cc129aa5d43e w800 h450

Ֆրանսիան Հարավային Կովկասում հանդես է գալիս որպես խաղաղության դերակատար և Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ և սպասված խաղաղությանը հասնելու համար, Հայաստանի արտգործնախարարին ուղղված ուղերձում նշել է նրա ֆրանսիացի պաշտոնակիցը: Նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հավաստիացրել է Արարատ Միրզոյանին, որ Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` «բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում», և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:

«Եթե վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են Ձեր երկրի սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը, ապա ցանկանում ենք, որպեսզի ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջև վստահության վերականգնմանը», – շեշտել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Նա նաև վերահաստատել է իր երկրի լիակատար աջակցությունը դժվարին փուլ անցնող հայ ժողովրդին` հավելելով, որ
հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության որակը պարտավորեցնում է առավել խորացնել տնտեսական համագործակցությունը` «ի նպաստ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության ապաշրջափակմանը և բազմազանեցմանը»:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև