Ավտոմեքենաների ապակիները կոտրած ու գողություն արած անձինք հայտնաբերվել են

Բաց մի թողեք
- Advertisement -

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ճամբարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտ կոտրել են «Հյունդայի Տուկսոն» ավտոմեքենայի ապակին և գողացել պայուսակ, թռչող տեսանկարահանող սարք, անձնագիր և այլ իրեր:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում ընդունեցին։

Նրան պատճառված վնասը շուրջ 1.260.000 դրամի էր:
Նույն օրը անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև ոստիկանության Սևանի բաժնում։ Ժամը 17.30-ից 18.15-ն ընկած ժամանակահատվածում կոտրել էին Երևան-Իջևան ճանապարհի 71-րդ կմ-ին՝ ռեստորանի մոտ կայանված «JIN BEI» ավտոմեքենայի ապակին ու գողացել պայուսակ, որի մեջ փող, անձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր և այլ իրեր էին:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության, Դավիթաշենի բաժանմունքի, Սևանի և Ճամբարակի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողություններն արել են 30 և 39 տարեկան երկու տղամարդիկ՝ երկուսն էլ Երևանի բնակիչ։

Սեպտեմբերի 3-ին նրանք հայտնաբերվեցին Երևան քաղաքում և, «ՎԱԶ-2121» ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Սևանի բաժին, որտեղ տվեցին խոստովանական բացատրություն։

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ողջ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև