Մալթայից Դուբայ. Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները՝ միջազգային բեմերում – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Մալթայից Դուբայ. Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները՝ միջազգային բեմերում – Պանորամա 241486408 5927163560687037 1409223851988346858 n  Մալթայից Դուբայ. Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները՝ միջազգային բեմերում – Պանորամա 241486408 5927163560687037 1409223851988346858 n

Այս օրերին ԱՄԷ Դուբայ քաղաքում ընթացող դասական երաժշտության «InClassica» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կարևոր տեղ է հատկացվում նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Աշխարհահռչակ երաժիշտներն ու նվագախմբերը  կատարում են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների գործեր։

Մալթացի հայտնի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը մեկն է նրանցից, ում ստեղծագործություններն այսօր հնչում են աշխարհի հեղինակավոր Մալթայի սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական սիմֆոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Viva Musica, Orchestre National des Pays de la Loire, Բուխարեստի ֆիլհարմոնիկ, Slovak Sinfonietta և այլ նվագախմբերի ու լավագույն մենակատարների կատարմամբ։

Դուբայում ընթացող փառատոնի ժամանակ դասական երաժշտության սիրահարները ևս Շորի  ստեղծագործություններն ընդունում են մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ։

Լինելով մաթեմատիկոս և գիտնական՝ նա իրեն ամբողջությամբ նվիրել է երաժշտությանը։ Ալեքսեյ Շորը երիտասարդ տարիներից սիրում էր դասական երաժշտություն, նրա կուռքը Բախն է։ Նա սկսել է ստեղծագործել միայն 2012 թվականից, երբ 42 տարեկան էր։

Կոմպոզիտորը ևս խոստովանում է՝ ուշ է սկսել երաժշտություն գրել, սակայն այդ հարցում իրեն ավելի շատ օգնել է մաթեմատիկան։

«Ես մաթեմատիկոս էի, ինչը ինձ շատ օգնեց երաժշտություն գրելու ընթացքում, քանի որ մաթեմատիկան մարզում է  հիշողությունը, աբստրակտ մտածելակերպը,  կոնցեպտը հասկանալու, այն ընդհանրացնելու կարողությունը»,- Դուբայում ընթացող փառատոնի ժամանակ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Ալեքսեյ Շորը։

Նա խոստովանում է՝ ամեն անգամ հուզվում է, երբ դահլիճից լսում է իր գրած ստեղծագործությունները, հատկապես, երբ բախտ է վիճակվում լսել դրանք աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ:

Ալեքսեյ Շորը Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ակադեմիայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ-կոմպոզիտոր է, իսկ 2017-2021 թվականներին՝ նաև Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի և դաշնակահարների մրցույթի ռեզիդենտ-կոմպոզիտոր: 2018 թվականին նրան շնորհվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում: 

Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից՝ կոմպոզիտորն ասում է, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր իմացած ամենատաղանդավոր, աշխատասեր մարդկանցից  է:

«Ես իրեն ընդունում եմ որպես մտերիմ ընկեր: Նրա ղեկավարությամբ նվագախումբը համաշխարհային մակարդակ ունի: Հրաշալի համագործակցում ենք, հուսամ՝ կշարունակվի»,- նշում է Ալեքսեյ Շորը՝ հավելելով, որ իր գործերից  շատերի վստահվել է հենց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։

Նշենք, որ «InClassica» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում համերգներն անցկացվում են Dubai Opera-ում և Մերձավոր Արևելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։ Համաշխարհային դասական երաժշտության փառատոնին մասնակցում են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Դենիս Մացուևը, Ալեքսանդր Կնյազևը, Սերգեյ Խաչատրյանը, Միխայիլ Պլետնյովը, Աննա Տիֆուն, Անդրեյ Գուգնինը, Դենիս Կոժուխինը, Կիտ Արմսթրոնգը, Մաքսիմ Վենգերովը, որոնք  փառատոնային համերգների ընթացքում ներկայացնում են ոչ միայն Բախի, Բեթհովենի, Վերդիի, Դվորժակի, Մենդելսոնի, Պրոկոֆևի, Ստրավինսկու, Չայկովսկու և այլ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Նշենք, որ InClassica հոբելյանական փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև