Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ

Բաց մի թողեք
- Advertisement -

«Կոզիրյոկ», Կուկուռուզնիկ, Մայր Հայաստան և «Սկվոզնյաչոկ»: Անցյալ դարի Երևանի խորհրդանիշերի մի մասը շարունակում է գործել և կանգուն մնալ, որոշները դարձել են հիշողություն: 21-րդ դարի մայրաքաղաքն իր նոր խորհրդանիշերի կարիքն ունի, որոնք կլինեն կրողն անցյալի լավագույն ավանդույթների և ստեղծողը նորերի: Դրանցից մեկը Box ֆոտոլաբն է. վայր, որը համախմբում է ժապավենային լուսանկարչության սիրահարներին: Ընդամենը 3 տարի առաջ դժվար էր գտնել մի վայր, ուր կարելի էր երևակել և թվանշայնացնել պապիկից ժառանգած խցիկով և Վերնիսաժից գնված ժապավենով արված լուսանկարները: Խնդրին լուծում են տվել երկու երիտասարդներ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից՝ Թորոսը և Վիկտորը:

Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ 27892800 215383749202264 6340184512802062336 n 1  Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ 27892800 215383749202264 6340184512802062336 n 1

Լուսանկարում՝ Վիկտորը և Թորոսը

«Թատերականում էի սովորում: Մոտս «Սալյուտ» կամերա էր, շատ մեծ է, միջին ֆորմատի, քայլում էի միջանցքով, տեսա մեկին, ով քայլում էր «Զենիթ»-ով. Վիկտորն էր: Վերջինս տարածք էր վերցրել՝ որպես արվեստանոց: Գնացի, տեսա, մեկ ամիս անց սկսեցինք»,- թե ինչպես է հիմնադրվել Box ֆոտոլաբը, 168.am-ի հետ զրույցում պատմում է Թորոսը:

Եթե արտասահմանյան դպրոցներում և ինստիտուտներում ֆոտոյի դասընթացների շրջանակներում երեխաները սովորում են՝ ինչպես աշխատել ժապավենի հետ, երևակել, տպել, ապա Թորոսն ինքնուս է. ամենը սովորել է համացանցի նյութերի շնորհիվ:

Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ 34459151 136736360530773 1254911408630398976 n 1  Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ 34459151 136736360530773 1254911408630398976 n 1

«Ես սկսեցի տանը երևակել ժապավեններս, որովհետև գունավոր ժապավեն ինչ-որ տեղ հնարավոր էր երևակման տալ, բայց ես սև ու սպիտակ էի ուզում նկարել, որը չէիր կարող քաղաքում ոչ մի տեղ երևակել: Քիմիկատներ պատվիրեցի Ռուսաստանից, ժապավեններ, սկսեցի նկարել ու ինքս երևակեցի: Ահավոր լավ էր ստացվել. հասկացա, որ գունավորն էլ այլ կերպ պետք է լինի»,- պատմում է Թորոսն իր առաջին քայլերի մասին, որոնք նրան պետք է տանեին դեպի Ինստագրամով «ժապավեն» հեշթեգը որոնելու և գտնելու ֆիլմ-լուսանկարչության էնտուզիաստ մի փոքր խումբ մարդկանց.

«Ես գտա #ժապավենը՝ դեռ լաբը չբացված, հասկացա՝ մարդիկ, որոնց թիվն այդ ժամանակ չէր գերազանցի 20-ը, դրա կարիքն ունեն: Հարցրի, պարզվեց՝ երևակման համար ժապավենները տանում են Վրաստան: Երբ մենք բացվեցինք, բոլորն իմացան մեր մասին. փոքր քաղաք է, մարդիկ շուտ են ամեն ինչ իմանում: Չկար մարդ, որ նկարում էր, բայց ժապավենը մեզ մոտ չէր բերում: Մենք ամիսը 3-4 ժապավեն էինք ստանում: Իսկ հիմա՝ միջինը 150: Բայց դա քիչ թիվ է: Թիֆլիսում օրական ավելի շատ ժապավեն է երևակվում, քան մեզ մոտ՝ մեկ ամսվա ընթացքում: Բայց դե, որ հիշում եմ՝ ինչից է սկսվել, ֆանտաստիկ թիվ է»:

Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ 221872110 2854923064837755 7265991460685836350 n 1  Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ 221872110 2854923064837755 7265991460685836350 n 1

Box ֆոտոլաբը, որի պատմությունը սկսվել է «Բոքսի հայաթից», ապա տեղափոխվել Միրզոյան գրադարանի տարածք, այժմ՝ հանգրվանել նորաբաց «Վայրապար» կոչվող խանութ/բար/լաբում, մի ամբողջ համայնք է իր շուրջը ձևավորել՝ անչափահաս երեխաներից սկսած, որոնք հետևում են աշխարհում կատարվող «ժապավենային իրադարձություններին» մինչև հիշողություններ ֆիքսող միջին սերունդ և ժապավենով լուսանկարող պրոֆեսիոնալներ:

«Ինձ մոտ ի սկզբանե եղել է համայնք ձևավորելու նպատակը: Ես բիզնես սկսելու ցանկություն չեմ ունեցել: Ես իմ աշխատանքին չեմ վերաբերվում որպես բիզնես-նախագիծ: Միշտ ասում եմ՝ ես Թորոսն եմ, ամեն ինչ ինքս եմ անում ու այս քանակից միայն ուրախանում եմ: Նայում եմ ու մտածում՝ վաու, էս ինչ եղավ: Չգիտեմ՝ եթե մենք չանեինք, ուրիշը կաներ, կամ ինչ կլիներ, եթե մենք չանեինք, բայց մեկը պետք էր, որ դա աներ, ու այդ մեկը մենք եղանք, հետո ես շարունակեցի»,- ասում է Թորոսը:

Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ 28158863 337909476722389 7304139181645627392 n 1  Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ 28158863 337909476722389 7304139181645627392 n 1

Այժմ Թորոսն ամեն ինչ միայնակ է անում՝ երևակում և թվանշայնացնում մեր՝ համայնքի ներկայացուցիչների հարյուրավոր ժապավենները, անցնում է բազմաթիվ բարդությունների միջով, ասում է՝ դժվար է, տեղափոխությունից հետո երևի մի 2-3 տարի պետք է 0 աշխատեմ. «Գիտակցում եմ, որ այս ամենը պետք է անեմ՝ նոր մարդկանց, երիտասարդներին ներգրավելու համար: Այս ամենը որակի համար էլ է պետք: Եթե նախկինում մենք աշխատում էինք կիսաքանդված արվեստանոցում, հիմա ճիշտ լաբորատորիա ունենք: Եթե առաջին պատահած սկաներով էինք անում, հիմա ամենալավ սկաներներով ենք աշխատում: Ես այս ամեն ինչը գնում եմ, գիտակցելով, որ երկու տարի ապրելն ինձ համար անհարմարավետ է լինելու, բայց ես գիտեմ, որ դա պետք է»:

Վերջինս բարդություններից չի ընկրկում, միայն թե մեկ մտահոգություն ունի՝ լուրջ նախագծեր ժապավենով չեն իրագործվում.

«Այստեղ ի՞նչ չկա: Չկան ժապավենով արված լուրջ կադրեր: 95 տոկոսը լայֆսթայլ ֆոտոներ են, որը, հա, էլի շատ հավես է, որ կա: Ես էլ եմ հիմա լայֆսթայլ ֆոտոներ անում, հիշողություններ եմ նկարում, բայց շատ կարևոր է որ ժապավենով լուրջ ֆոտոներ արվեն, ներգրավվի նորաձևության մեջ, մարդիկ ֆոտոշարքեր անեն, իսկ դրա համար պետք է լինի գիտելիք»:

Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ 240478037 586838319363735 8092451862809827684 n 1  Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ 240478037 586838319363735 8092451862809827684 n 1

Գիտելիքի տրամադրման նպատակով Box լաբի համահիմնադիրը վորքշոփերի շարք է ծրագրում իրականացնել: Ինչպես ինքն ասաց՝ չի պատրաստվում Ֆեյսբուքում գրել՝ մենք հավաքում ենք խումբ, Ձեզ կդարձնենք լուսանկարիչ.

«Ես դա անում եմ նրա համար, որ չլինեն դատարկ ժապավեններ, որ մարդը գաղափար ունենա՝ ինչ է ժապավենը, ինչ տեսակներ են եղել, հիմա ինչեր կան, որ խցիկն է լավ, որը՝ ոչ:

Ես ուզում եմ, որ մարդիկ սկսեն նկարել լավ բաներ: Երբ նայում ես՝ Թիֆլիսում մարդիկ ինչեր են անում, զարմանում ես, ոնց որ Նյու Յորքը լինի: Ուզում եմ որակը բարձրանա: Երբ օրինակներ եմ նայում, թվում է, թե երևակումն է վատը Բայց այսպիսի մի բան կա. ես միանգամից 5 ժապավեն եմ երևակում, որոնցից մեկը իմն է: Երբ երևակումից հետո սկան եմ անում, տեսնում եմ տարօինակ գույներ, չանգռած ժապավեններ ու ինձ մոտ ուրիշների փոխարեն մեղքի զգացում է առաջանում, մտածում եմ՝ դա իմ պատճառով է: Հետո իմ ժապավենն եմ սկան անում. ամեն ինչ իդեալական է լինում: Ես ուզում եմ, որ մարդիկ ափսոսան: Ժապավենն այնքան է թանկացել. ամենաէժան ժապավենն արժե 4500 դրամ, որը նախկինում կարելի էր ձեռք բերել 1500 դրամով: Իմ կարծիքով մարդիկ գոնե պետք է ափսոսան, մեծ գին է: Չպետք է դնեն ժապավենը առաջին պատահած խցիկի մեջ, առանց մտածելու նկարել ու հուսալ, որ կստանաս Kodak Portra-ի գույները:

Ես կարող է մի ամիս սպասեմ, երևակեմ 100 ժապավեն ու ոչ մի նկար չհրապարակել: Ես ի՞նչ պիտի հրապարակեմ, ամենաիդեալական լուսանկարը՝ թե որակային, թե էսթետիկ, թե կոմոզիցիոն առումով, որոնք որ շատ-շատ քիչ են»:

Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ 117702557 1214138468945800 3378477881723009590 n 1  Երևանի ժամանակակից խորհրդանիշերը. ժապավենային դրախտ` Box ֆոտոլաբ 117702557 1214138468945800 3378477881723009590 n 1

Թորոսի հույսը երիտասարդներն են, որոնք հետևում են ֆոտո-բլոգերներին, ժապավենային լուսանկարչության նորագույն թրենդներին և նույնիսկ լայֆսթայլ լուսանկարչության մեջ ավելի հետաքրքիր ու ստեղծագործ են.

«Ինձ թվում է՝ այդ սերունդը շատ-շատ ավելի լավն է, քան մենք: Եթե մենք կարողանում էինք 100-ից երկուսի հետ շփվել, իրենց մեջ ավելի շատ են նորմալ մարդիկ, 100 հոգուց 40-ը կարող են իրար հետ լեզու գտնել: Չգիտեմ՝ ինչից է, կարող է պարզապես մենք էինք տարօրինակ: Ես մեր վրա հույս չեմ դնում, ծեր ենք մենք»:

Անի Գաբուզյան

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև