ԱՄՆ գլխավոր վարակաբանը չի բացառում, որ Covid-19-ի դեմ պատվաստումը շուտով բաղկացած լինի երեք չափաբաժնից – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

ԱՄՆ գլխավոր վարակաբանը չի բացառում, որ Covid-19-ի դեմ պատվաստումը շուտով բաղկացած լինի երեք չափաբաժնից – Պանորամա istock 1289454645 scaled  ԱՄՆ գլխավոր վարակաբանը չի բացառում, որ Covid-19-ի դեմ պատվաստումը շուտով բաղկացած լինի երեք չափաբաժնից – Պանորամա istock 1289454645 scaled

Սպիտակ տան առողջապահության հարցերով գլխավոր խորհրդական դոկտոր Էնթոնի Ֆաուչին ասել է, որ Միացյալ Նահանգներում Pfizer և Moderna պատվաստանյութերի Covid-19 պատվաստումների ընդհանուր առաջարկվող գրաֆիկը հավանաբար կներառի երեք դեղաչափ՝ երկուսի փոխարեն: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ֆաուչին, ով նաև ղեկավարում է Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ազգային հաստատությունը, նշել է, որ լրացուցիչ կամ երրերդ չափաբաժին ստանալը առաջին երկուսից մի քանի ամիս անց օգնում է մարմնին զարգացնել ավելի ամբողջական իմունային արձագանք:

«Ելնելով իմունաբանության իմ փորձից, ես ընդհանրապես չեմ զարմանա, եթե պատվաստումների ամբողջական ժամանակացույցը բաղկացած լինի երեք դեղաչափից», – նշել է Ֆաուչին լրագրողների հետ Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է սեպտեմբերի 20 -ից հետո սկսել լրացուցիչ դեղաչափերի լայն տարածումը:

Նախորդ ամիս առողջապահության ոլորտի ներկայացրած ծրագիրը նախատեսում է Pfizer կամ Moderna պատվաստանյութերի երկրորդ դեղաչափից ութ ամիս հետո երրորդ դեղաչափի պատվաստում:

Օրգանիզմի պաշտպանունակությունը նվազում է երկրորդ դեղաչափի ընդունումից մի քանի ամիս անց, նշում են առողջապահության ոլորտի պատասխանատուները՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների երեք նոր ուսումնասիրությունները:

Հիմքեր կան ենթադրելու, որ երրորդ դեղաչափը կապահովի ավելի ամուր իմունային արձագանք, ասել է Ֆաուչին:

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև