Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը. Կապառոս

Բաց մի թողեք
- Advertisement -

Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը. Կապառոս b7e08163 03c8 4686 a4fc ea06c0afeeef w800 h450  Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը. Կապառոս b7e08163 03c8 4686 a4fc ea06c0afeeef w800 h450

Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը, երեկ Շտուտգարտում, աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ հանդիպմանը կրած պարտությունից հետո, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Մարզչի գնահատմամբ, Հայաստանի հավաքականը չկարողացավ օգտագործել իր հնարավորությունները։

«Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է։ Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը։ Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները, և երբ որ մենք չենք խաղում համապատասխան ռիթմով և համապատասխան պրեսինգ չենք իրագործում․․․ օրինակ, առաջին խաղակեսում մենք ոչ մի խախտում չարեցինք, և նման որակյալ թիմերի դեմ, որոնք այդքան արագ են, այդքան բարձր տեխնիկա ունեն, այսպես է կատարվում ամեն ինչ», – ասաց իսպանացի մարզիչը։

Հայաստանի ազգային հավաքականը երեկ առաջին պարտությունը կրեց ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի ընտրական մրցաշարում՝ Գերմանիայի ընտրանուց 6 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը։

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը J խմբում զիջեց առաջատարի դիրքերը՝ աղյուսակը 12 միավորով գլխավորեց Գերմանիայի թիմը, իսկ Խոակին Կապառոսի սաները հինգ հանդիպումից հետո երկրորդ հորիզոնականում են։

Վեցերորդ տուրում սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընդունում է խմբի հետնապահին՝ Լիխտենշտեյնի թիմին, իսկ հաջորդ հանդիպումը կանցկացնի մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 8-ին, երբ կհյուրընկալվի Իսլանդիայի ընտրանուն։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև