Խաղողի առաջին բերքը՝ Արցախի գիշերօթիկ դպրոցի երեխաներին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Խաղողի առաջին բերքը՝ Արցախի գիշերօթիկ դպրոցի երեխաներին – Պանորամա afh  Խաղողի առաջին բերքը՝ Արցախի գիշերօթիկ դպրոցի երեխաներին – Պանորամա afh

«Ասկերանի շրջանի ղեկավարությունը օգնություն խնդրեց խաղողի բերքահավաքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծի երկայնքով: Բերքահավաքի ընթացքում անվտանգության ապահովումը կշարունակվի երկու շաբաթ»,-ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, այդ մասին ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը:

Հաղորդագրության համաձայն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի այգիներում, որոնք գտնվում են շփման գծի մոտ, սկսվել է խաղողի բերքահավաքը՝ գինի պատրաստելու համար: 

«Մենք այսօր սկսեցինք բերքահավաքը՝ պաշտպանված լինելով խաղաղապահների կողմից: Մեր տնօրենը որոշել է բերքի մի մասն ուղարկել մանկատուն, երեխաները շատ ուրախացան: Այս տարի բերքատվությունը լավ է, խաղաղապահների օգնությամբ մենք կարողացանք սկսել բերքահավաքը»,-ասել է գինու գործարանի ներկայացուցիչ Ապիկ Արտեսյանը:

Բերքահավաքի մասնակիցները որոշել են իրենց առաջին բերքը փոխանցել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցի երեխաներին:

«Այսօր մենք սկսեցինք բերքահավաքը և այն տարանք մեր երեխաներին: Խաղաղապահներն ապահովեցին մեր անվտանգությունը բերքահավաքի ժամանակ: Որոշեցինք առաջին բերքը կիսել մեր մանկատան հետ»,-ասել է գինու գործարանի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ այս տարվա գարնանը ռուս սակրավորները պայթուցիկ առարկաներից մաքրել էին այդ տարածքը՝ ապահովելով խաղողի այգիների անվտանգ մշակումը, ինչպես նաև ժամանակին բերքահավաքը:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև