Աֆղանստանի դիմադրության ուժերը ժխտում են «Թալիբանի» կողմից տարածված Փանջշերը վերահսկելու մասին լուրը – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Աֆղանստանի դիմադրության ուժերը ժխտում են «Թալիբանի» կողմից տարածված Փանջշերը վերահսկելու մասին լուրը – Պանորամա anj  Աֆղանստանի դիմադրության ուժերը ժխտում են «Թալիբանի» կողմից տարածված Փանջշերը վերահսկելու մասին լուրը – Պանորամա anj

Երկուշաբթի օրը Աֆղանստանի Փանջշեր նահանգում գտնվող Ազգային դիմադրության ճակատը(ԱԴՃ) հերքել է «Թալիբան» շարժման հայտարարությունը  տարածաշրջանը վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ և հայտնել, որ կշարունակի դիմադրել գրոհայիններին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Փանջշերը գրավելու մասին թալիբների հայտարարությունը սուտ է: Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի ժողովրդին, որ թալիբների և նրա հանցակիցների հետ պայքարը կշարունակվի մինչև արդարության և ազատության վերականգնումը»,-ասվում է ԱԴՃ-ի Twitter-ում: .

Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել էր, որ շարժումը լիովին վերահսկողություն է հաստատել Փանջշիր նահանգում՝ վերջինը, որը վերահսկում էին նրանց չենթարկվող զինյալները:

Թալիբանը լայնածավալ գործողություն սկսեց Աֆղանստանում վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը գարնանը հայտարարեց իր զինված ուժերը երկրից դուրս բերելու մտադրության մասին: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրաժարական տվեց ու լքեց երկիրը, և «Թալիբան» շարժման մարտիկներն առանց կռվի մտան Քաբուլ:

Թալիբանների հետ չհամագործակցող ուժերը դիմադրություն կազմակերպեցին Փանջշերում ՝ դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի որդու (1953-2001)՝ Ահմադ Մասուդի գլխավորությամբ:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև