«Գյումրին կռնա’» դաշինքը հայտարարել է քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Գյումրին կռնա’» դաշինքը հայտարարել է քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին – Պանորամա gk  «Գյումրին կռնա’» դաշինքը հայտարարել է քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին – Պանորամա gk

Գյումրիում նախօրեին ՏԻՄ ընտրություններին ընդառաջ միավորվել են մի քանի ազգային գաղափարախոսություն կրող քաղաքական ուժեր ու կազմել դաշինք, որը կոչվում է «Գյումրին կռնա’»։

Դաշինքի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, համագործակցության հուշագիր  է ստորագրվել Գյումրիի Ազգային Արժեք Ակումբի, Նժդեհյան Ցեղակրոն, Հայք (Հայկազուններ), Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունների միջև՝ Գյումրիի համայնքային ընտրություններում միասնական «Գյումրին կռնա’» դաշինքով հանդես գալու վերաբերյալ:

Նշվում է, որ հուշագիրը, սակայն, չի սահմանափակվել միայն ՏԻՄ ընտրություններին առաջիկայում մասնակցությամբ, այլ ձևավորվել է  ազգային-քաղաքական նոր պլատֆորմ, որը գործունեություն է ծավալելու համապետական մակարդակով:

Թե ով կգլխավորի ընտրական ցուցակն, առայժմ չի մանրամասնվում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ավագանու ընտրություններ են նշանակված Շիրակի մարզկենտրոն Գյումրիում , Սյունիքի մարզի  Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Տավուշի Դիլիջան համայնքներում։

Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից ընտրացուցակների ներկայացումը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին, կավարտվի սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 12-17-ը։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ Գյումրիում կա 123 115 ընտրող։

Այս պահին Գյումրիում որևէ քաղաքական ուժ ընտրացուցակ չի ներկայացրել։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև