Վայքում հացի, հացաբուլկեղենի և խոհարարական արտադրանքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Վայքում հացի, հացաբուլկեղենի և խոհարարական արտադրանքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է – Պանորամա hh  Վայքում հացի, հացաբուլկեղենի և խոհարարական արտադրանքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է – Պանորամա hh

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր (Վայք, Ջերմուկի խճուղի) Կ.Հակոբյանին պատկանող հացի, հացաբուլկեղենի և խոհարարական արտադրանքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

ՍԱՏՄ-ից մանրմասնում են, որ  առևտրի կետի և արտադրամասի հատակը, պատուհանները, օդազտիչի մակերեսը, առևտրի ու կենցաղային սենքերը, չեն պահվել մաքուր և պատշաճ վիճակում, սենքերի տեղակայումն արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը` չբացառելով հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների խաչվելու հանգամանքով պայմանավորված խաչաձև աղտոտումը, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու համար կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ, ինչպես նաև՝ 2020 թվականի օգոստոսից խախտվել է սննդի շղթայում ներգրավված անձնակազմի պարտադիր բժշկական զննությունների ենթարկման պարբերականությունը: 

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև