Ի՞նչ պայմաններով կարելի է Գառնու տաճարի տարածքը փակել ու պսակադրություն անցկացնել – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Ի՞նչ պայմաններով կարելի է Գառնու տաճարի տարածքը փակել ու պսակադրություն անցկացնել – Պանորամա f6135c7aa3c487 6135c7aa3c4c7  Ի՞նչ պայմաններով կարելի է Գառնու տաճարի տարածքը փակել ու պսակադրություն անցկացնել – Պանորամա f6135c7aa3c487 6135c7aa3c4c7

Սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակելն ու այնտեղ հարսանեկան արարողություն անցկացնելը բուռն արձագանքների, քննադատությունների արժանացավ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ թանգարանն այդ օրը՝ 13։00-ից մինչև 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով, փակ կլինի։  Ինչպես պարզել էին զբոսաշրջիկներին արգելոցի տարածք ուղեկցած գիդերն ու այնտեղ գնացած քաղաքացիները, նախանշված միջոցառումը հարսանիք էր։

Panorama.am-ի  լրագրողն այսօր զանգահարեց ՊՈԱԿ և  ներկայանացավ որպես քաղաքացի, որ ցանկանում է հոկտեմբերի 17-ին պսակադրությունը, ֆոտոսեսիան ու զագսի արարողությունը արգելոցի տարածքում անցկացնել։

Մարքեթինգի բաժնի աշխատակցի հետ զրույցից պարզ դարձավ, որ այսօր էլ ՊՈԱԿ-ը պատրաստ է տարածքը տրամադրել նման հավաքույթ անցկացնելու համար մեկ ժամը 300 հազար դրամով։ Բայց կան սահմանափակումներ, օրինակ, ըստ աշխատակցի, չպետք է հնչի ռաբիս երաժշտություն, ալկոհոլ թույլատրվում է միայն զույգի համար։

«Պետք է մոտենաք,  մանրամասն քննարկենք, արգելոցի տարածք է, ամեն ինչ չէ, որ կարելի է։ Թույլատրվում է միայն հոգևոր, դասական, ժամանակակից երաժշտություն»,-ասաց նա։

Ի՞նչ արժե արգելոցը փակելը։ Մարքեթինգի բաժնից ոչ մի կերպ չպաասխանեցին՝ նշելով, որ հստակեցումներից հետո կարող են պատասխանել այդ հարցին։

«Դուք հստակեցրեք, թե ինչ եք ուզում, պայմանագրում կներառենք, կասենք։ Եթե ուզում եք արածքը փակեք հարսանիքի համար, պետք է հստակ ասեք՝ ինչ եք տեղադրելու, ո՞ր խմբերն են երգելու։ Պետք է մոտենաք, քննարկենք»,-ասաց աշխատակիցը՝ նշելով, որ վերջին փակումն էլ հենց այդպես է եղել, կազմակերպությունը մանրամասն ներկայացրել է, թե ինչ է տեղադրելու ու որտեղ։

Սոցիալական ցանցում տարածված տեղեկատվության համաձայն, արգելոցի տարածքը 9 ժամ այցելուների դիմաց փակելու համար վճարվել է 4 մլն դրամ։

ՊՈԱԿ-ի լրատվության, հրատարակչության և դիզայնի բաժնի ղեկավար Մարինե Ավանեսյանից Panorama.am-ը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է կրկին փակել արգելոցի տարածքը։ Նա արձագանքեց՝ կլինի պաշտոնական հաղորդագրություն, որտեղ կլինեն բոլոր հարցերի պատասխանները։

Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութի համաձայն, սեպտեմբերի 4-ի միջոցառման ժամանակ հնչել է ռաբիս երաժշտություն, մինչդեռ ՊՈԱԿ-ից հավատացնում են, որ  հնչել են «Գաթա» և «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները, իսկ  ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որևէ օբյեկտից հնչող կատարում է եղել։


 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև