Պենտագոնի նախկին պաշտոնյան կոչ է անում ՆԱՏՕ-ին զորքեր տեղակայել Լեհաստանում Ռուսաստանի դեմ պատերազմի համար – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Պենտագոնի նախկին պաշտոնյան կոչ է անում ՆԱՏՕ-ին զորքեր տեղակայել Լեհաստանում Ռուսաստանի դեմ պատերազմի համար – Պանորամա 49188616 101  Պենտագոնի նախկին պաշտոնյան կոչ է անում ՆԱՏՕ-ին զորքեր տեղակայել Լեհաստանում Ռուսաստանի դեմ պատերազմի համար – Պանորամա 49188616 101

Վիրջինիայի Լեքսինգթոնի ինստիտուտի փոխնախագահ և Պենտագոնի նախկին պաշտոնյա Դանիել Գուրեն ՆԱՏՕ-ին կոչ են արել զորքեր տեղակայել Լեհաստանում՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի ռազմական սպառնալիքին ժամանակին արձագանքելու համար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին նա ասել է 19fortyfive պորտալին տված հարցազրույցում:

Գուրեի խոսքով՝ Մոսկվան պատրաստվում է դաշինքի վրա «համապետական» հարձակման: Նա ընդգծել է, որ վերջերս ռուսական կողմը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արևմուտքում 20 նոր զորամասերի ստեղծման մասին, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում Բելառուսի հետ համատեղ զորավարժություններ կլինեն («Արևմուտք -2021» անվամբ), որոնք, ըստ նախկին զինվորականների, բոլորովին չեն տարբերվում Ուկրաինայի, Լեհաստանի և Բալթյան երկրների վրա իրական հարձակման համար իրական ուժերի տեղակայումից:

Գուրեն նշել է, որ Ռուսաստանի ներկայիս ռազմական ներուժի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է ժամանակ չունենալ մոբիլիզացիայի և իր զորքերն արևելյան թևը պաշտպանելուն ուղարկելու համար: Փորձագետը  Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ է արել ուշադրություն դարձնել Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) փորձագետների հոդվածին, որում չորս քայլ է առաջարկում Արևելյան Եվրոպայում ավելի համահունչ քաղաքականության համար.

-ՆԱՏՕ-ի կողմից տարածաշրջանում Սև ծովի ռազմավարական նշանակության ճանաչում,

– իրավիճակային իրազեկվածության բարձրացում,

– հնարավոր սադրանքներին ի պատասխան արագ քաղաքական և ռազմական քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն,

– պատրաստակամություն աջակցություն տրամադրելու տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործընկերներին, մասնավորապես՝ Ուկրաինային և Վրաստանին:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև