Լեռնապատ համայնքում կառուցում են ԱԹՍ օդանավակայան. թռիչքուղին պատրաստ է, կկառուցվեն նաև ԱԹՍ-ների շահագործման և վերանորոգման ենթակառուցվածքներ

Բաց մի թողեք
- Advertisement -

ԱԹՍ արտադրող ընկերությունները փորձնական թռիչքների կազմակերպման հնարավորություն կունենան. Լոռու մարզի Լեռնապատ համայնքում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը ԱԹՍ օդանավակայան է կառուցում:

Համապատասխան բոլոր ընթակառուցվածքները կառուցման փուլում են: Թռիչքուղին ավարտել են, սակայն ավելի ուշ այն 80-100 մետր երկարացնելու անհրաժեշտություն է առաջացել:

Լրագրողների հետ զրույցում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը հայտնեց, որ բացի թռիչքուղուց՝ նախատեսում են ունենալ ԱԹՍ-ների շահագործման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ, վերանորոգման արհեստանոցներ:

Ւսկ մինչ այդ հիմնադրամում պատրաստվում են սեպտեմբերի 18-ին կայանալիք «Հավք-2021» ԱԹՍ առաջին մրցույթին, որին կմասնակցի 30 թիմ՝ 16-ը՝ դպրոցական, 11-ը՝ սիրողական, 3-ը՝ պրոֆեսիոնալ:

Մրցույթն իրականացվում է ԵՄ «Հորիզոն 2020» «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում, նպատակը՝ ԱԻՆ կարիքների համար ԱԹՍ-ների ստեղծումն է:

Մրցույթի կազմակերպիչներն են՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):

Մրցույթին մասնակցող խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. կրակի օջախի և տուժածի հայտնաբերում, այսպես ասած, գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում:

Նախքան մրցույթի օրը դպրոցականների թիմի ներկայացուցիչներից Գյումրիի «Արմաթ» ինժեներական խմբակից արդեն իսկ հասցրել են փորձարկել իրենց նախագծած և հավաքած ԱԹՍ-երը:

168.am-ի հետ զրույցում մասնակիցներից Ալեքսեյն իր ստեղծած ԱԹՍ-ի տեխնիկական բնութագիրը ներկայացնելուց հետո անկեղծացավ՝ մանկուց երազում է ռազմական օդաչու դառնալ՝ վստահեցնելով, որ արցախյան վերջին պատերազմն իր «դաժան» երազանքի վրա չի ազդել:

Լեռնապատ համայնքում կառուցում են ԱԹՍ օդանավակայան. թռիչքուղին պատրաստ է, կկառուցվեն նաև ԱԹՍ-ների շահագործման և վերանորոգման ենթակառուցվածքներ 241370478 966441287537270 2728273011175218629 n  Լեռնապատ համայնքում կառուցում են ԱԹՍ օդանավակայան. թռիչքուղին պատրաստ է, կկառուցվեն նաև ԱԹՍ-ների շահագործման և վերանորոգման ենթակառուցվածքներ 241370478 966441287537270 2728273011175218629 n

«Էքստրիմի համար եմ ուզում դառնալ ռազմական օդաչու: Պատերազմին մասնակցելը խելահեղություն է»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը շարունակեց, որ վերջին պատերազմից հետո հասկացել է՝ պիտի զարգացնել ԱԹՍ արտադրությունը և հզոր ԱԹՍ-ներ գնել այլ երկրներից, իր կարծիքով, ամենալավն ամերիկյան ԱԹՍ-ներն են:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև