Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ հնարավոր է տապալել Հանրապետությունը, հրաժարականի դիմում գրել և գնալ. Փաստաբան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ հնարավոր է տապալել Հանրապետությունը, հրաժարականի դիմում գրել և գնալ. Փաստաբան – Պանորամա chma  Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ հնարավոր է տապալել Հանրապետությունը, հրաժարականի դիմում գրել և գնալ. Փաստաբան – Պանորամա chma

«Սարսափելի է, երբ Հայաստանն արտաքին աշխարհին ներկայացնող անձը չի հասկանում, թե որտեղ ինչ է խոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ին տրված հարցազրույցին, որով վերջինս խոսել էր «փողով ճամպրուկներ տանել-բերելու» մասին, ԱԳՆ-ի կողմից տրված պարզաբանմանը, թե Զ. Մնացականյանը խոսքը պատկերավոր դարձնելու համար է օգտագործել այդ եզրույթը։

«Հարգելի պարոն Մնացականյան, երբ պատերազմից անմիջապես հետո հրաժարական տվեցիք, հիմա ո՞ւր եք: Բոլորս լավ գիտենք, որ պատերազմը  երկու կողմ է ունենում՝ դիվանագիտական և ռազմական: Բա ո՞ւր են մեր դիվանագիտական պարտության մեղավորը, ո՞ւր է այդ մարդը: Այդ ի՞նչ ճամպրուկներ էին, ո՞ւր են այդ քրեական գործերը: Հարցնում եմ՝ պարոն Մնացականյան, գնացե՞լ եք ոստիկանություն, դատախազություն, հաղորդում տվե՞լ եք,  տարե՞լ եք ճամպրուկներով ինչ-որ մեկին գումար եք տվե՞լ»,- հարցադրումներ արեց Ա.Մակինյանը:

Ըստ նրա, եթե ԱԳՆ-ն կարծում է, որ կարելի է անվանարկել իշխանությանն առաջին դեմքի մակարդակով և դա փորձել սղացնել խոսքը պատկերավոր դարձնելու տակ, ապա առաջարկում է Զոհրաբ Մնացականյանին հետայսու այդպիսի պատկերավոր միտք լինելու պայմաններում սկսել հեքիաթներ գրել և մտածել, թե ինչ պատասխան է տալու այն իշխանություններին, որոնք իրենից սպասելու և ակնկալելու են պատասխաններ՝ կապված 2018-2020 թվականների ընթացքում Արցախի հարցին վերաբերող բանակցությունների լինել-չլինելու, ձևի, պայմանների մասին:

«Առաջարկում եմ գնալ և պատկերավոր խոսքը հեքիաթներում օգտագործել, բայց չմոռանալ, որ պետք է բացատրություն տալ, թե ինչպես տեղի ունեցավ տապալումը դիվանագիտական  ոլորտում և հիմա որտե՞ղ է Զոհրաբ Մնացականյանը, ինչո՞վ է զբաղվում ընդհանրապես։

Այսինքն՝ վերջ, կարելի է հրաժարականի դիմում գրել և գնա՞լ։ Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ հնարավոր է տապալել Հանրապետությունը, հրաժարականի դիմում գրել և գնալ։ Դա այդպես չի լինելու։ Բոլորը պետք է իրենց արածների, չարածների համար պատասխան տան»,-ասաց Ամրամ Մակինյանը։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև