Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը դադարեցվել է՝ համաճարակաբանների պահանջով

Բաց մի թողեք
- Advertisement -

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը դադարեցվել է՝ համաճարակաբանների պահանջով 01FF46C3 6CA2 4ADD B2CD 2E74A46CD80D cx0 cy10 cw0 w800 h450  Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը դադարեցվել է՝ համաճարակաբանների պահանջով 01FF46C3 6CA2 4ADD B2CD 2E74A46CD80D cx0 cy10 cw0 w800 h450

Բրազիլիայի ոստիկանությունն ու տեղի հակահամաճարակային ծառայությունները խափանել են կիրակի երեկոյան Սան Պաուլույի «Կորինտիանս» մարզադաշտում ընթացող Բրազիլա-Արգենտինա հանդիպումը։

Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման մեկնարկից հինգ րոպե անց դաշտ են դուրս եկել մի խումբ ոստիկաններ և Բրազիլիայի սանիտարական ծառայության Anvisa-ի աշխատակիցները՝ հայտարարելով, որ Արգենտինայի հավաքականի անդամներից չորսը խախտել են Covid 19-ի համաճարակի պատճառով Բրազիլիայի տարածքում գործող կանոնները։

Բրազիլացիների պնդմամբ, անգլիական Պրեմյեր Լիգայում հանդես եկող Արգենտինայի հավաքականի անդամներ Քրիսիտիան Ռոմերոն, Ջովանի Լո Չելսոն, Էմիլիանո Մարտինեսը և Էմիլիանո Բուենդիան երկիր մուտք գործելուն պես պետք է ենթարկվեին կարանտինի։ Բանն այն է, որ Բրազիլիայում գործող կանոնների համաձայն, վերջին 14 օրերի ընթացքում Մեծ Բրիտանիայի տարածք այցելած յուրաքանչյուր անձ ենթակա է պարտադիր ինքնամեկուսացման։

Բրազիլիայի իշխանությունները չեն հստակեցնում, սակայն, թե ինչու են արգենտինացի խաղացողներին այդ մասին տեղեկացրել ոչ թե սահմանը հատելու պահին այլ հանդիպման մեկնարկից հետո։

Հարավային Ամերիկայի ֆուտբոլային ֆեդերացիաների ընկերակցությունը (CONMEBOL) դատապարտել է բրազիլական իշխանությունների գործողությունները՝ նշելով, որ «պաշտոնական խաղերի չեղարկումը բացառապես ՖԻՖԱ-ի իրավասության շրջանակներում է»։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև