Առերևույթ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի գործողությունների մասին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Առերևույթ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի գործողությունների մասին – Պանորամա 002  Առերևույթ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի գործողությունների մասին – Պանորամա 002

«Հայաստան» դաշինքին, ավելի լայն՝ Հայաստանի փրկության շարժմանը, միավորել է այն աղետը, որը երկրին պատուհասել է»,- Աժ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին:

Վերջինս հիշեցրեց, որ Արթուր Ղազինյանը 2018 թվականին ողջունել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, իսկ ընդդիմության մյուս անդամներն այն համարում են դավաճանություն և հարցրեց, թե ընդդիմությունը նմանտարաձայնությամբ ինչպե՞ս է միավորվել:

Արթուր Ղազինյանն էլ հայտնեց, որ 2018 թվականին դեռ չէր ճանաչում Նիկոլ Փաշինյանին և նրա այդ միտքը ողջունել է և հետո է  միայն երևացել թե իրականում ինչ քաղաքականություն է տանում վերջինս:

Արծվիկ Մինասյանն էլ հայտնեց, որ ընդդիմությունը միավորվել է աղետի պատճառները բացահայտելու, հետևանքները մեղմելու աշխատանքների համար և գաղափարական հենքի շուրջ:

«Հայաստան» դաշինքի քարտուղարը հայտնեց, որ մինչև պատերազմաը ՀՅԴ-ն բարձրաձայնել էր, որ շատ վտանգավոր քաղաքականություն է իրականացվում

«30 կետից բաղկացած մտահոգությունն էինք հայտնել, որ փամփոիշտը փոխարինվում էր զարդով, երբ Արցախի բանակցային գործընթացում զրոյական կետից էր սկսվում և մենք տեսանք, թե արդյունքը ինչի հանգեցրեց»,-հայտնեց Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, սկզբում շատերը գտնում էին, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները օբյեկտիվորեն օգտակար էին, բայց փաստն այն է, որ այդ գործողություների ելքն այսօրվա աղետն է և ընդդիմությանը միավորել է այդ աղետի դեմ պայքարը:

Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ ՔՊ-ում էլ կան մարդիկ, որ եթե դուրս գան սուբյեկտիվ մոտեցումից, ապա համակարծիք կլինեն իր հետ:

«Պետական դավաճանությանը ոչ թե սուտ մատնություն է, այլ բոլոր այն փաստերը, որը մենք համադրում ենք սկսած 2018 թվականի ուշ աշնանից ձեռնարկած գործողություններից, ավարտած պատերազմով և դրա ելքով: Այն ցավալի իրաղությունը, որը մենք այս պահին ունենք՝ հսկայական կորուստները, մենք ասում ենք, որ առերևույթ սա համապատասխանում է պետական դավաճանության հանցակազմին, դրա համար մենք առաջարկում ենք որպեսզի իրավասու մարմիններն այս հարցին սպառիչ պատասխան տան, որպեսզի հետագայում որևէ մեկի մտքով չանցնի հրապարակային քաղաքական գնահատականներ հնչեցնել»,-նկատեց Մինասյանը և հավելեց, որ առերևույթ պետական դավաճանության մասով արդեն իրավապահ մարմիններին հաղորդում է տված:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև