16 օր անհետ կորած ավագ լեյտենանտի մասին տեղեկություն չկա – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

16 օր անհետ կորած ավագ լեյտենանտի մասին տեղեկություն չկա – Պանորամա afkjas  16 օր անհետ կորած ավագ լեյտենանտի մասին տեղեկություն չկա – Պանորամա afkjas

16 օր է, ինչ չի հաջողվում գտնել ՀՀ զինված ուժերի սպա, ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ «Փաստինֆո»-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

Հարցին, արդյոք ադրբեջանական կողմից հաստատում ստացել են՝ սպայի, թշնամու կողմում գտնվելու մասին, ՊՆ-ից հայտնեցին, որ ոչ մի տեղեկություն չկա։

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։ Առ այս պահը սպային գտնել չի հաջողվել։

«Նույնպիսի անհասկանալի ճակատագրի են արժանացել նաև Սյունիքից անհետ կորած համարվող եւս երկու զինծառայող։ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Վերջիններս եղել են անզեն։ 5 օր է, չի հաջողվում հայտնաբերել Սյունիքից անհետ կորած երկու զինծառայողներին։ Արդեն 55 օր է, ինչ նրանց գտնվելու վայրը նույնպես հայտնի չէ։ Պաշտոնական միակ մեկնաբանությունն այն է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են»,- գրում է «Փաստինֆոն»։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև