ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը Երևանում Միրզոյանի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը

Բաց մի թողեք
- Advertisement -

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը Երևանում Միրզոյանի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը 5ffa5f56 524e 4c21 aa74 acd3514e232f w800 h450  ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը Երևանում Միրզոյանի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը 5ffa5f56 524e 4c21 aa74 acd3514e232f w800 h450

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևը Երևանում է։ Այսօր նրան ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ինչպես Հայաստանի արտգործնախարարությունն է փոխանցում՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:

Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։

Պատերազմի ավարտից գրեթե 10 ամիս է անցել, սակայն Ադրբեջանում դեռ գերիներ կան։ Բաքուն միայն 45 գերեվարվածների մասին է տեղեկություններ տալիս, մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։ Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել հայրենիք, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը:

Արարատ Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը՝ նշելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանցի համանախագահը նախ եղել է Բաքվում։ Նա օգոստոսի 30-ին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը, ինչպես նաև ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և վստահության ամրապնդող միջոցառումների իրագործումը:

Խովաևը նշել է, թե իր այցը Բաքու ճանաչողական բնույթ է կրում: Երևան կատարելիք այցի մասին չէր հաղորդվում:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև