Սեպտեմբերի 15-ից ուժեղացված վերահսկողություն կլինի թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Սեպտեմբերի 15-ից ուժեղացված վերահսկողություն կլինի թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ – Պանորամա untitled 32  Սեպտեմբերի 15-ից ուժեղացված վերահսկողություն կլինի թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ – Պանորամա untitled 32

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն՝ օգտվելով գործառույթներով վերապահված իր ողջ գործիքակազմից:

ՍԱՏՄ տարածած հաղորդագրության համաձայն. կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, Ծառայությունը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:

Այսօր Հայաստանում գործում է 85 սպանդանոց:

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից հանրապետությունում սպառման ենթակա թարմ միս-մսեղիքը պետք է պարտադիր ունենա սպանդանոցային ծագում:

Դա ենթադրում է՝

• բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված մսի շրջանառություն,
• մսի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
• վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:
Սպանդանոցային ծագման միս-մսեղիքը Հայաստանի տարածքով փոխադրելու և իրացնելու համար տրամադրվում է ձև 5 անասնաբուժական վկայականը: Այն սպանդանոցները պետք է տրամադրեն միսն իրենցից ձեռք բերող-իրացնողներին:

5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրվում է իրացնողին, եթե վկայականում նշված խմբաքանակը բաժանվելու և իրացվելու է տարբեր վաճառակետերում կամ hանրային սննդի օբյեկտներում: Բաժանված յուրաքանչյուր խմբաքանակի հետ ևս տրվում է պիտակ, որը նույնականացվում է վկայականի հերթական համարակալման թվով:

Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Թարմ միս ձեռք բերող-իրացնողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունը և համոզվելով, որ տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է:
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև