Սա իմ ու ընտանիքիս գոյատևելու հարցն է, իսկ ղեկավարները բառացիորեն անտարբեր են. «Ֆիզգորոդոկ»-ում հացադուլը շարունակվում է

Բաց մի թողեք
- Advertisement -

Մի քանի օր է՝ հայտնի «Ֆիզգորոդոկ»-ի տարածքում շինարարական աշխատանք իրականացնող տեխնիկա չկա: Օրեր առաջ բարձրահարկ շենքի կառուցման համար նախատեսված տարածքը կառուցապատողը ցանկապատել էր, ու աշխատանքները կարծես  ժամանակավորապես դադարեցրել: Բայց անկախ այս փաստից, «Ֆիզգորոդոկ»-ի երկու բնակիչ շարունակում են շուրջ երկու շաբաթ առաջ մեկնարկած  հացադուլը՝ հույսով, որ պայքարի այդ միջոցը կարող է հարցը կարգավորել:

Սա իմ ու ընտանիքիս գոյատևելու հարցն է, իսկ ղեկավարները բառացիորեն անտարբեր են. «Ֆիզգորոդոկ»-ում հացադուլը շարունակվում է Fizgorodok 3  Սա իմ ու ընտանիքիս գոյատևելու հարցն է, իսկ ղեկավարները բառացիորեն անտարբեր են. «Ֆիզգորոդոկ»-ում հացադուլը շարունակվում է Fizgorodok 3

Հացադուլ իրականացնող քաղաքացիներից մեկը՝ ինժեներ Կարեն Ամիրխանյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հացադուլի 11 օրերի ընթացքում որևէ պաշտոնյա իրեն կամ հացադուլ իրականացնող մյուս քաղաքացուն չի այցելել, չի հետաքրքրվել իրենց առողջությամբ ու  չի քննարկել ներկայացվող պահանջը:

«Լավ քաղաքական միջավայրում ենք ապրում… Հույս կա, իհարկե, բայց քանի տոկոս է դա կազմում, ինչքանով դա կիրականանա՝ շատ դժվար է ասել՝ Ձեզ հայտնի պատճառներով: Անտարբերություն է, բառացիորեն անտարբերություն է՝ առաջին հերթին մեր ղեկավարների՝ մարդկանց, իրենց քաղաքացիների խնդիրների վերաբերյալ: Դժվարանում եմ ասել՝ ինչով կվերջանա: Պայքարը գնում է: Ինչևէ, մենք պետք է ճանապարհն անցնենք, որովհետև եթե սա իրենց համար գերշահույթ ստանալու միջոց է, ապա սա իմ և իմ ընտանիքի, իմ ընկերների լինել-չլինելու հարցն է, գոյատևելու հարցն է: Ես ուզում եմ այսպես ապրել՝ անդորրի, հանգստի մեջ: Մտել են իմ տունը, ասում են՝ «չէ, էստեղ լավ տեղ է, մենք այստեղ գերշահույթ ենք ստանում, դու չպետք է էդպես ապրես, ինչո՞ւ դու պետք է տենց ապրես», ու իրենց տրամաբանությունը շատ հասարակ է, իրենց չի հետաքրքրում իմ անձնականը, իրենց հետաքրքրում է  իրենց շահույթը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչ Կարեն Ամիրխանյանը:

Սա իմ ու ընտանիքիս գոյատևելու հարցն է, իսկ ղեկավարները բառացիորեն անտարբեր են. «Ֆիզգորոդոկ»-ում հացադուլը շարունակվում է Fizgorodok 2  Սա իմ ու ընտանիքիս գոյատևելու հարցն է, իսկ ղեկավարները բառացիորեն անտարբեր են. «Ֆիզգորոդոկ»-ում հացադուլը շարունակվում է Fizgorodok 2

Հիշեցնենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում՝ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ Գիտավան թաղամասում, որ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անունով, բարձրահարկ շենքի կառուցման  աշխատանքներ են ընթանում, սակայն բնակիչները պնդում են, որ այդ գործընթացը հակաօրինական է։

Սա իմ ու ընտանիքիս գոյատևելու հարցն է, իսկ ղեկավարները բառացիորեն անտարբեր են. «Ֆիզգորոդոկ»-ում հացադուլը շարունակվում է Fizgorodok 1  Սա իմ ու ընտանիքիս գոյատևելու հարցն է, իսկ ղեկավարները բառացիորեն անտարբեր են. «Ֆիզգորոդոկ»-ում հացադուլը շարունակվում է Fizgorodok 1

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև