Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը՝ կրկին հայկական բեմում – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ  փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում կայանալու է աշխարհահռչակ  դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը:

Panorama.am-ի հետ զրույցում փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ  փառատոնը երկու տասնամյակների գործունեության ընթացքում ձևավորել է մի միջավայր, որտեղ և հայ երաժիշտներն են աճում, և մեր երկիրն է ձեռք բերում նոր մեծանուն ընկերներ, որոնք տարբեր առիթներով Հայաստանին որոշակի ծառայություններ են մատուցում հենց այս ընկերության միջոցով:

«Եվգենի Կիսինը տարիներ ի վեր ցույց է տվել, որ մեր փառատոնի, մեր երկրի, ժողովրդի կողքին է: Բացի այն, որ մենք փառահեղ համերգ ենք լսում, խոսքը մեր դարաշրջանի լեգենդար դաշնակահարներից, դաշնամուրային արվեստի չգերազանցված անուններից մեկի մասին է, միաժամանակ իր քաղաքացիական  պարտքն է համարում տարբեր ատյաններում խոսել ի օգուտ Հայաստանի»,- նշեց նա:

Ս. Հովհաննիսյանը հիշեցրեց Կիսինի բարեգործությունները Սպիտակի երկրաշարժից հետո, իսկ արդեն անկախությունից հետո, երբ առաջին անգամ հրավիրվել է Հայաստան,  նորովի է վերագտել Հայաստանը, ընկերացել ու սկսել նաև  քաղաքական որոշակի աջակցություն ցուցաբերել նորաստեղծ Հայաստանին տարբեր ելույթներով, հոդվածներով:

«Ինչքան շատ նման մարդիկ գան Հայաստան, մենք ավելի երանելի կլինենք նրանց ընկերության շնորհիվ, իսկ Կիսինը ցանկացած երկրի, ցանկացած փառատոնի համար մեծագույն պարգև է, փափագ»,- նշեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրենը:

Նա ասաց, որ Շվեյցարիայում անցկացվում է աշխարհի հզորագույն փառատոներից մեկը, հայտնի երաժիշտների հետ տարիների պայմանավորվածություն են ձեռք բերում, որ ամեն տարի պետք է այցելեն փառատոն ու ելույթ ունենան:

«Ամեն տարի օգոստոսին Եվգենի Կիսինը ելույթ է ունենում Շվեյցարիայում, քանի որ փառատոնի կազմակերպիչները չեն պատկերացնում իրենց փառատոնը կայացած,  եթե դաշնակահարն  այնտեղ չէ:

Ամեն տարի չենք կարող երազել, բայց մի քանի տարին մեկ փորձում ենք վերադարձնել Հայաստան,  երևանյան բեմ, որպեսզի հայ երաժշտասեր հասարակությունն էլ վայելի մեծագույն հաճույքը»:

Ս. Հովհաննիսյանի փոխանցմամբ, Եվգենի Կիսինը հիմնականում նվագախմբերի հետ ելույթ չի ունենում, ամեն անգամ նոր ծրագրով է հանդես գալիս, և Երևանում էլ նրա կատարմամբ հնչելու են այնպիսի ստեղծագործություններ, որոնք այս տարի հնչել և հնչելու են մեծ բեմերում:

Եվգենի Կիսնը վերջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել նույն փառատոնի շրջանակում 2017 թվականին:

Ս. Հովհաննիսյանը հայտնեց, որ այս տարի փառատոնի շրջանակում ակնկալում են գերմանացի աշխարհահռչակ ջութակահարուհի Աննե-Սոֆի Մուտտերի այցը Հայաստան, ունեն համերգներ Բյուրական արվեստի ակադեմիայում:

«Այն համերգները, որոնք այս տարի չկարողանանք անցկացնել համավարակի, տարբեր տեխնիկական խնդիրների պատճառով, կտեղափոխենք հաջորդ տարի, կունենանք շքեղ 2021-22 համերգաշրջան»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ 2022-ի մայիսին Հայաստանը հյուընկալելու է Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի հոբելյանական՝ 70 գագաթաժողովը, բազմաթիվ հյուրեր են ժամանելու Հայաստան, մեծանուն երաժիշտներ են համերգներով հանդես գալու:

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը՝ կրկին հայկական բեմում – Պանորամա 241179738 4384705424925686 2097245139241244544 n 20 1  Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը՝ կրկին հայկական բեմում – Պանորամա 241179738 4384705424925686 2097245139241244544 n 20 1
 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև