Սահմանազատման մասին խոսելը Փաշինյանի միակ գործիքն է իր իշխանությունը պահելու համար.Արտակ Զաքարյան – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Սահմանազատման մասին խոսելը Փաշինյանի միակ գործիքն է իր իշխանությունը պահելու համար.Արտակ Զաքարյան – Պանորամա untitled 53  Սահմանազատման մասին խոսելը Փաշինյանի միակ գործիքն է իր իշխանությունը պահելու համար.Արտակ Զաքարյան – Պանորամա untitled 53

«Գրավյալ տարածքներում կումունիկացիաների և սոցիալ-տնտեսական կյայնքի շատ արագ վերականգնմամբ, միջազգային ներդրումների համար բաենպաստ պայմաններ ստեղծելով, այն յուրացնելով՝ Արդրբեջանը փորձում է աշխարհին համոզել, որ նույնը կարող է անել նաև Արցախում»,-ասուլիսում հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը:

Նկատելով, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանին դուրս թողնել Արցախի հարցում ունեցած դերակատարությունից՝ բանախոսը հիշատակեց Ալիևի օգնականի այն հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի հետ քննարկել Արցախի լրացուցիչ անվտանգային հարցերը:

«Սրանք զարգացումներ են, որ մեր կողքով են անցնում և Հայաստանի՝ այսպես կոչված իշխանությունները դրան համարժեք որևէ այլընտրանքային գործընթաց չեն իրականացնում»,- հայտնեց Արտակ Զաքարյանը և նշեց, որ քայլեր պետք է արվեն և դրա համար հիմնական շեշտը պետք է դրվի Ռուսաստանի վրա:

Պաշտպանության նախկին փոխնախարարը կարևորեց Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մի քանի ժամկետի ապահովումը և կարծիք հայտնեց, որ այն ձռնտու չէ Ադրբեջանին, որը նույնիսկ փորձում է տարբերակներ գտնել և վաղաժամկետ դադարեցնել խաղաղապահ առաքելությունը՝ փաստելով, որ Բաքուն առ այսօր չի հաստատել խաղաղապահների մանդատը:

Զաքարյանը գտնում է, որ խաղաղապահներն այսօր Արցախի անվտանգության միակ երաշխիքն են:

Նա նաև կարևորեց Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակի արագ և համալիր լուծումը, քանի որ ներկայիս իշխանությունների հատվածական լուծումները հեռանկարային չեն, իսկ ներդրումների համար վստահության մթնոլորտ ձևավորելու համար պետք է Ռուսաստանի հետ աշխատել:

Արտակ Զաքարյանը շեշտեց, որ այս իշխանություններից այդ ուղղությամբ որևէ ակնկալիք չունի, ուղղակի ներկայացնում է այն, ինչ պետք է արվի Արցախի համար:

«Ցանկացած ընդդիմադիր գործողության՝ քաղաքական իմաստով առաջին կետը պետք է լինի, հենց հիմա ազտատվել այս իշխանություններից, որովհետև վաղը ցանկացած պահի կարող են  անդառնալի, անցանկալի պրոցոսներ լինել»,-ասաց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ քանի որ գործող իշխանությունները ամբողջությամբ նստած են օտար շահերը սպասարկելու վրա, իրենք էլ ինքնագլուխ չեն և եթե նրանք վաղը գիտակցեն աղետի ողջ ծավալը, չցանկանան նոր աղետալի մեղք վերցնեն և ցանկանան հեռանալ՝ նրանց հեշտ չի լինի:

Նկատելով, որ երկու պետությունները սահմանազատում և սահմանագծում անում են այն ժամանակ, երբ իրապես տեսնում են դրա անհրաժեշտությունը՝ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ ոչ մի երաշխիք չկա, որ սահմանազատման և սահմանանշման պրոցեսում նոր պատերազմի ռիսկեր չեն առաջանա:


«Սահմանազատում և սահմանանշում այս իրավիճակում՝ կապիտուլյանտի ղեկավարությամբ,  նշանակում է մի կողմը պահանջատեր է, իսկ հայկական կողմը կամ պետք է ճանապարհներ գտնի խուսանավի, կամ բավարարի պահանջատիրոջ պահանջները, ինչը նշանակում է տարածքային նոր զիջումներ»,-ասաց ՀՀԿ խորհրդի անդամը և շեշտեց, որ այս դեպքում խոսքը գնում է Հայաստանի անվտանգության մասին:

Ըստ Զաքարյանի համոզման, եթե սահմանազատմամբ հնարավորություն ես տալիս թշնամուն վերահսկողություն իրականացնել ռազմավարական հանգույցների վրա, իսկ Հայաստանը անվտանգության առումով խորություն չունի, ապա  նշանակում է, որ պետությունը դառնում է խոցելի:

Պաշտպանության նախկին փոխնախարարը գտնում, է որ սահմանազատման և սահմանագծման մասին Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում, քանի որ այն իր միակ գործիքն է իր իշխանությունը պահելու համար, բայց այս պահին Հայաստանին ձռնտու չէ սահմանազատում իրականացնել:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև