Ադրբեջանի ռազմական մեսիջը՝ ՌԴ-ին

Բաց մի թողեք
- Advertisement -

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական տակտիկական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հատուկ ուշադրություն է դարձվելու բարդ ռելիեֆ ունեցող տեղանքներում ժամանակակից ռազմական տեխնիկայի և մարտական այլ միջոցների  կիրառման կարողությունների կատարելագործմանը:

Ադրբեջանի ռազմական մեսիջը՝ ՌԴ-ին Adrbejan zoravarjutyun 4  Ադրբեջանի ռազմական մեսիջը՝ ՌԴ-ին Adrbejan zoravarjutyun 4 Ադրբեջանի ռազմական մեսիջը՝ ՌԴ-ին Adrbejan zoravarjutyun 2  Ադրբեջանի ռազմական մեսիջը՝ ՌԴ-ին Adrbejan zoravarjutyun 2 Ադրբեջանի ռազմական մեսիջը՝ ՌԴ-ին Adrbejan zoravarjutyun 1  Ադրբեջանի ռազմական մեսիջը՝ ՌԴ-ին Adrbejan zoravarjutyun 1

Հաշվի առնելով, որ եռակողմ համաձայնագրով Լաչինի միջանցքը ռուս խաղաղահների հսկողության տակ է, և այն, որ ՌԴ պետական գնումների մասին կայքում հրապարակված փաստաթղթում երկրի պաշտպանական գերատեսչությունը ճանաչել էր Արցախի անկախությունը, Քաշաթաղի (Լաչինի) շրջանում անցկացվող ռուս-թուրքական զորավարժանքը ոչ այլ ինչ է, քան մեսիջ ՌԴ-ին՝ ռազմավարական գործընկեր Ադրբեջանից:

Ի դեպ, զորավարժանքները, ամենայն հավանականությամբ, տեղի են ունենում Քաշաթաղի շրջանի Հակարի, Ծաղկաբերդ, Մարաթուկ համայնքների տարածքում, որոնք պատերազմի ժամանակ անցան Ադրբեջանի հսկողության տակ, այլ կերպ՝ Կոռնիձորի ու Ներքին Խնձորեսկի տակ:

Նշենք, որ Լաչին ասելով, ադրբեջանական կողմը, թերևս, նկատի ունի Ծաղկաբերդ գյուղը, որտեղ պատերազմի ժամանակ տեղակայված էր Նախիջևանի բրիգադի շտաբը:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև