Գեղամ Ստեփանյանը հանդիպխել է պատերազմի հետևանքով տեղահանված միայնակ տարեցներին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Գեղամ Ստեփանյանը հանդիպխել է պատերազմի հետևանքով տեղահանված միայնակ տարեցներին – Պանորամա untitled 63  Գեղամ Ստեփանյանը հանդիպխել է պատերազմի հետևանքով տեղահանված միայնակ տարեցներին – Պանորամա untitled 63

Այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, կարևորելով տարեցների, միաժամանակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, այցելել է միայնակ տարեցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանգանակ» հասարակական կազմակերպության գրասենյակ և հանդիպել կազմակերպության ներկայացուցիչների և պատերազմի արդյունքում տեղահանված միայնակ տարեցների հետ: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից: 

Պաշտպանն ընդգծել է մեծահասակների կյանքի որակի բարելավման ուղղությամբ «Հանգանակի» կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և տարեցների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի կարևորությունը և շնորհակալություն հայտնել պատերազմից հետո տեղահանված միայնակ մեծահասակներին ևս կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին շահառու դարձնելու համար։

Հարցուպատասխանի ձևաչափով վեր են հանվել տեղահանված միայնակ տարեցների կարիքները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել նրանց կեցության պայմաններին և իրավունքների պաշտպանությանը, որոնց արդյունավետ իրացման և պաշտպանության նպատակով Պաշտպանը հանդես կգա հստակ գործողություններով ու առաջարկություններով:

Հանդիպման ավարտին Գեղամ Ստեփանյանը նշել է, որ  նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև