Արա Զոհրաբյան. Չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Արա Զոհրաբյան. Չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով – Պանորամա stj  Արա Զոհրաբյան. Չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով – Պանորամա stj

Փաստաբանների պալատի նախագահ, «զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է, որ  նախաձեռնող խումբը ստեղծվել է և համալրվում է:

«Արդեն ներգրավվել են բժիշկներ, փաստաբաններ, մանկավարժներ և այլ ոլորտի մասնագետներ:

Տեղյակ եմ, որ կան նաև այլ հարթակներ: Այս նախաձեռնություններն ի վերջո նպաստելու են, որպեսզի քաղաքացին  օբյեկտիվ տեղեկատվություն ստանա:
Կցանկանամ անդրադառնալ իրավական մի քանի խնդրի:

Կորոնավիրուսի կանխարգելման համար չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով՝

1. Սահմանադրության 25-րդ հոդվածը չի թույլատրում բժշկական փորձի ենթարկել մարդուն առանց իր համաձայնության, իսկ այս փուլում լիարժեք չփորձարկված պատվաստանյութերի կիրառումը մարդկանց նկատմամբ բժշկական փորձի դասական օրինակ է.

2. Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը: Ինչ է սա: Սահմանադրությունն ասում է, պետություն, եթե դու կցանկանաս մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակել, ապա քեզ համար խաղի կանոն եմ տալիս: Դա կարող ես անել, եթե այդ սահմանափակման համար ընտրված միջոցները պիտանի են և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:
Հիմա միասին փորձենք վերլուծել արդյոք համաչափության սկզբունքը պահպանված է:

Հարկադրանքով պատվաստողների թիմը մեզ ասում են պատվաստելու ենք ձեզ 2 պատճառով՝ 1)  հանրության առողջությունը պաշտպանենք, 2) պատվաստված մարդը ավելի թեթև է տանում վիրուսը: Կարծես թե առաջին հայացքից վատ բան չեն ասում:

1) Հանրային Առողջության մասով ուշադրություն պետք է դարձնենք, որ պատվաստանյութերը չեն ապահովում մարդուն վարակվելուց: Սա անվիճելի է: Պատվաստվածներն էլ են դիմակ կրում, քանի որ կարող են վարակվել և վարակել: Սա արդեն նշանակում է, որ հարկադրանքով պատվաստվելը չի լուծում հանրային առողջության պահպանման խնդիրը: Այսինքն այդ միջոցները չեն ծառայում հանրության առողջության պահպանման նպատակին:
2) Պատվաստված մարդը թեթև է տանում վարակը: Նախ այս թեզը դեռ ապացուցված չէ: Մենք դեպքեր գիտենք, որ պատվաստված մարդիկ մահացել են: Բայց նույնիսկ եթե ապացուցվի, որ պատվաստված մարդը թեթև է տանում վարակը, միևնույն է, սա արդեն վերաբերում է մարդու անձնական տիրույթին և ոչ թե՝ հանրային: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն:

  Հարց է ծագում, այս դեպքում ինչու եք ուզում ստիպել մեզ: Հարկադրանքի գործընթացը ոտքից գլուխ հակասահմանադրական է: Մի փորձեք ստիպել մարդկանց:

Պատվաստվել, թե՝ ոչ: Սա յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումը պետք է լինի: Տվեք մարդկանց օբյեկտիվ տեղեկատվություն, թող իրենք որոշեն:

Նախաձեռնող խմբի հետագա քայլերի մասին կտեղեկացնեմ: Դրա մեջ է մտնելու նաև իրավական գործընթացները, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»։

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև