«Փաստ». Խորհրդարանական ընդդիմության երիտասարդների ու այլ ակտիվիստների նկատմամբ անհատական հսկողություն է իրականացվում – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Փաստ». Խորհրդարանական ընդդիմության երիտասարդների ու այլ ակտիվիստների նկատմամբ անհատական հսկողություն է իրականացվում – Պանորամա past  «Փաստ». Խորհրդարանական ընդդիմության երիտասարդների ու այլ ակտիվիստների նկատմամբ անհատական հսկողություն է իրականացվում – Պանորամա past

«Փաստ» թերթը գրում է. «Ոչ մեկ անգամ արձանագրվել է, որ գործող իշխանությունները գնալով ավելի ու ավելի են «դողում» իրենց անվտանգության համար: Բացի նրանից, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն է ապահովվում ծայրահեղության հասնող միջոցներով ու քանակով, նաև իշխանական ուժի պատգամավորների համար են որոշակի միջոցառումներ իրականացվում հատկապես կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներից հետո, երբ ՔՊ-ականները ծեծկռտուք կազմակերպեցին ու զոռ տվեցին ոտքերին և ձեռքերին: Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունների հրահանգով այս օրերին խորհրդարանական ընդդիմության երիտասարդների ու այլ ակտիվիստների նկատմամբ անհատական հսկողություն է իրականացվում: Նրանց ամեն մի քայլը խոշորացույցի տակ է. իրավապահները, ինչպես նաև իշխանական թևի որոշ «կամավորներ», ուշադրությամբ հետևում են նրանց շարժին, հանդիպումներին: Բանն այն է, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, անվտանգության աշխատակիցների ներկայությամբ «դուխավորված» պատգամավորները անհանգստություն ունեն, որ ԱԺ շենքից դուրս հանկարծ կարող են իրենց նեղացնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև