Լիպարիտ Սիմոնյան. Զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու, որ արժանի պատիժ ստանան Դ-20 դիվիզիոնի զինվորների կործանման համար մեղավորները – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Լիպարիտ Սիմոնյան. Զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու, որ արժանի պատիժ ստանան Դ-20 դիվիզիոնի զինվորների կործանման համար մեղավորները – Պանորամա 118169769 3176756212438332 8776674843164424267 n  Լիպարիտ Սիմոնյան. Զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու, որ արժանի պատիժ ստանան Դ-20 դիվիզիոնի զինվորների կործանման համար մեղավորները – Պանորամա 118169769 3176756212438332 8776674843164424267 n

Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է օրեր առաջ, ՊԲ 46492 զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գ.Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին։

Գոռ Գևորգյանն ասուլիսում  ներկայացրել էր իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հետ կապված որոշ հանգամանքներ:

Լիպարիտ Սիմոնյանը գրում է.

«Հարուցված քրեական գործով հադիսանում եմ Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 21 զինծառայողների ծնողների /իրավահաջորդների/ ներկայացուցիչը և հարկ եմ համարում հորդորել Գ.Գևորգյանի պաշտպանին զերծ մնալ զոհված կամ անհայտ կորած զինվորների ծնողներին թիրախավորելուց: 

Զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողներին որևէ մեկը կամ որևէ քննչական մարմին չի հրամցրել, չի հորդորել և չի ուղղորդել, կատարել որևէ անձի դեմ որևէ գործողություն: Ծնողների հետևողական և փնտրողական աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է եղել պարզել իրականությունը:

Հարկ եմ համարում նշել, որ զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողները շարունակելու են հետամուտ լինել, որպեսզի մեղադրանք /ներ/ առաջադադրվեն և արժանի պատիժ ստանան նաև այն անձինք ովքեր նույնպես իրենց մեքի բաժինը ունեն Դ-20 հրետանային դիվիզիոնի զինծառայողների կործանման համար, այդ թվում Գ.Գևորգյանի պաշտպանի կողմից հիշատակված  անձինք:

Հույսով եմ, որ ՀՀ քննչական մարմինները կիրականացնեն օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունը, բոոր մեղավորներին հայտնաբերելու համար»:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև