«Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր նախագահ կունենա – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

«Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր նախագահ կունենա – Պանորամա hraparak thumb thumb  «Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր նախագահ կունենա – Պանորամա hraparak thumb thumb

«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ թափուր մնացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրվել, սեպտեմբերի 13-ին ԱԺ աշնանային նստաշրջանի հավանաբար առաջին նիստում այդ հարցն օրակարգ կմտնի։ Նոր թեկնածուն արդարադատության նախարարության աշխատակից Մարիամ Գալստյանն է՝ ծնված 1989 թվականին։ Նա 2011-2014 թթ․ նախարարության աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով խորհրդականն է եղել, 2014-16-ին՝ նախարարի տեղակալի օգնականը, իսկ այժմ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետն է։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին խորհրդարանը փակ քվեարկությամբ մերժեց «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի կնոջ՝ Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը, որը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախկին աշխատակից է (2012-2019 թթ․ աշխատել է ԹԻՀԿ-ում)։ Հավանաբար, այս ձախողումից հետո «բարտեր» են արել և տիկնոջ թեկնածությունը չեն առաջադրել, քանի որ ամուսնուն՝ Սոս Ավետիսյանին, մոտ ապագայում դեսպան են նշանակելու։ Չնայած արտգործնախարարության համակարգում դեսպանի շատ ավելի արժանի և փորձառու թեկնածուներ կան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև