Մելիք Ռաիսյան. ԱԱԾ-ն, ՇԸՀ-ն և «Երազանքը» մեզ չեն թողնում մասնակցել ընտրություններին – Պանորամա

Բաց մի թողեք
- Advertisement -

Մելիք Ռաիսյան. ԱԱԾ-ն, ՇԸՀ-ն և «Երազանքը» մեզ չեն թողնում մասնակցել ընտրություններին – Պանորամա mr  Մելիք Ռաիսյան. ԱԱԾ-ն, ՇԸՀ-ն և «Երազանքը» մեզ չեն թողնում մասնակցել ընտրություններին – Պանորամա mr

«Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը ասում է, որ ԱԱԾ-ն, ՇԸՀ-ն ու «Երազանքը» ճնշում են իրենց թեկնածուներին, որպեսզի չմասնակցեն ընտրություններին: «Միասնական ազգային շարժման» համամասնական ցուցակը բաղակացած է 29 հոգուց, եթե 2-ը չմասնակցեն ընտրություններին, ապա ամբողջ ցուցակը չի կարող մասնակցել:

Jnews-ը գրում է, որ ցուցակով առաջադրված երկու թեկնածու դիմում էին գրել թեկնածությունը հանելու համար, այնուհետև դիմումները հետ են վերցրել: Նրանք դեռ չեն կողմնորոշվում մինչև վերջ կպայքարեն, թե՝ ոչ:

«ՇԸՀ-ն ճնշում է, Հասմիկը տերոր է անում, ԱԱԾ-ն գիշերով գնում մարդկանց է վախեցնում, իսկ Մելքոնը՝ շտաբում, Սամվելը կանչել է Վալոդի հարսին ասում է՝ առավոտ գործիցդ կհանենք, հանեք տեսնեմ, ինչպես եք հանելու, մեզ պատճառ է պետք: Բարբարյան Արևին ինչի՞ եք շտաբից դուրս արել, այդ մարդն իր գաղափարներն ունի, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ»,- ասել է քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը:

Վերջինս բացատրել է, եթե 28-ից պակաս է լինում ցուցակը, ապա ամբողջ ցուցակով առաջադրված թեկնածուները չեն կարող մասնակցել ընտրություններին:

«7 հոգի սկզբից հանեցին, 2 հոգի ՆԳՆ-ի սպասարկման ծառայությունը դուրս հանեց, վերջը ասացին ամեն ինչ կարգին է: Հիմա ստիպում են ԱԱԾ-ից, զանգում, գիշերով գնում վախեցնում են՝ Շալվա Լոմսաձեն, Ծուրծումիա Գրիշայի տղան, անուններով եմ ասում: Մելքոնը առավոտ դուրս է արել Արևիկին, 700 լարի աշխատավարձ էր ստանում, ասել է չգաս: Հասմիկը 4 օր է մեզ թուղթը չի տալիս, որ ամսի 2-ին պետք է տար՝ մենք մասնակցում ենք ընտրություններին, թե՝ չէ, սա արդեն խախտում է»,- հավելել է Մելիք Ռաիսյանը:

Վերջինիս խոսքով, տարբեր կերպ իրենց թեկնածուների՝ Վալոդյա Զոփունյանի, Ցիսանա Միքելաձեի և Ինգա Մաիսուրաձեի վրա ճնշում են գործադրում:

 

 

- Advertisement -
- Advertisement -
Վերջին լուրերը

Ադրբեջանը գերիների հստակ թիվ չի տրամադրում, նպատակն է՝ ռազմագերիներին իրավական պաշտպանությունից դուրս պահելը. Սահակյան – Պանորամա

«Ադրբեջանը թաքցնում է հայկական կողմից ռազմագերիների իրական թիվը: Կեղծիքները  բացահայտվում են ժամանակի ընթացքում»,- Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների...

Կարդացեք նաև